search
Title Image

Տավուշի տուրիզմի ակումբ

«Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը»
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ

Իրականացնող կազմակերպությունը

Տավուշի տուրիզմի ակումբը (ՏՏԱ) անդամակցության վրա հիմնված յուրահատուկ հարթակ է Տավուշի զբոսաշրջային բիզնեսների սեփականատերերի և ներկայացուցիչների համար՝ կապեր հաստատելու, համատեղ խնդիրները քննարկելու, նոր հնարավորությունները միասին իրացնելու և զարգանալու համար:

            Տավուշի տուրիզմի ակումբն ուղղված է Տավուշի զբոսաշրջային կլաստերի մասնակիցների շրջանում կարողությունների զարգացմանը և քոուչինգին, ցանցերի ստեղծմանը, կապերի հաստատմանը և տեղեկատվության փոխանակմանը: ՏՏԱ-ն կենսունակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին խմբավորվել և ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ թե տեղական, թե արտասահմանյան շուկաներում:

Տավուշի տուրիզմի ակումբը ստեղծվել է «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների  հզորացում՝ Տավուշի տուրիզմի ակումբի (ՏՏԱ) ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակներում:

            Ծրագիրն իրականացնում է Մոդուս Քոնսալթինգ ընկերությունը և ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող՝ «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար»  ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով:

            Տավուշի տուրիզմի ակումբի անդամներն են Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտում գործող բիզնես օպերատորներ, ներառյալ գինու, ալկոհոլային խմիչքների, սննդի/խոհարարական և արկածային զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներ, ձեռքի աշխատանք ներկայացնող բիզնեսներ, ինչպես նաև կացարանային ծառայություններ մատուցող ընկերություններ:

            Ակումբը նպաստում է նաև զբոսաշրջային արտադրանքի դիվերսիֆիկացմանը՝ հանգեցնելով աշխատուժի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և մարզում վաճառքի ծավալների ավելացմանը:

Մասնակիցների ցանկ

DAVTYANS GASTRO YARD

MAYILYANS ART

DILI TOUR INFO BLOG

DILIJAN PARK RESORT

DILVADOS

ELEGAYA GUESTHOUSE

GREEN TRAINING CENTER

Hovk B&B

KAMAR

KANACH TUN

KUM KUM

LEADER

FRANGULYAN GUEST HOUSE

MAQUR KHOHANOTS

Aygepani Tnak Wine Yard

MARE

BAGHRAMYAN 26

Political Cafe Ijevan

BERKRI

POPOCK

TELIK

CHIBUKHCHYANS ART

TEVRA

Real Tavush B&B