Իջևան
Քաղաքը Երևանից գտնվում է 142 կմ հեռավորության վրա, Դիլիջանից՝ 35 կմ․։
Ներկայիս Իջևանի տարածքում նախկինում իջևանատներ են եղել, որոնք սպասարկել են Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկասի առևտրային միջանկյալ ճանապարհը։ Իջևանը գրավիչ է իր բնաշխարհով. քաղաքը շրջապատված է լեռներով, որոնք պատված են սաղարթախիտ անտառներով։
Պարսկական տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուր» և ըստ պատմական աղբյուրի՝ այստեղ 1780-ական թվականներին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը։
Քարվանսարա գյուղի մասին հիշատակությունն առկա է ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի «Ճանապարհորդական նոթեր»-ում, որը նվիրված է դեպի Պարսկաստան նրա ղեկավարած դեսպանական առաքելությանը: Առաջինը հայ մեծերից ՝ Սարգիս Հասան Ջալալյանն էլ իր «Ճանապարհորդություն իմ Մեծ Հայաստան»աշխատության մեջ հակիրճ խոսել է Քարվանսարայի մասին: Ի մի բերելով պատմագրական բոլոր աղբյուրները, կարելի է ասել, որ Քարվանսարա-Իջևանը, որպես բնակավայր, հավանաբար, հիմնադրվել է 1807թվականին։
1985-1991թթ.-ին Իջևանն ամեն տարի հյուրընկալել է հայ և արտասահմանցի արվեստագետների, որոնք մեկ ու կես ամիս ապրում և ստեղծագործում էին այստեղ: Դա քանդակի միջազգային սիմպոզիումն էր, որն Իջևանը վերածում էր բացօթյա արվեստանոցի: Դրանցից մի քանիսն այժմ կարող եք տեսնել Իջևանի Քաղաքային զբոսայգում:
Իջևան համայնքի պաշտոնական կայք
Դիլիջան
Դիլիջանը տեղակայված է Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի քաղաքները կապող ճանապարհի վրա: Դիլիջանը վաղուց ի վեր իր բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ հայտնի է որպես Հայաստանի ամենասիրված առողջարանային քաղաքներց մեկը։ Երևանից հեռու է մոտ 96 կմ, Իջևանից՝ 35 կմ։ Հնում Դիլիջանի տարածքը եղել է Մեծ Հայքի Այրայրատ նահանգի Վարաժնունիք գավառում: Դեռևս հեռավոր 4-րդ դարում, այստեղ են իրենց հանգիստն են սիրել անցկացնել հայոց արքաները: Հիշատակվում է նաև որպես արքայական որսատեղի: Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Դիլիջանը հիշատակվել է հեռավոր 1666թ.-ին, ֆրանսիացի անվանի ճանապարհորդ՝ Ժան Շարդենի հուշամատյանում:
Քաղաքում գործում են բազմաթիվ հանգստյան տներ, առողջարաններ: 1958թ.-ին քաղաքի մոտակայքում տարածվող անտառներն արգելանոցի կարգավիճակ ստացան: Մեր հանրապետությունում Դիլիջանի արգելոցն այժմ խոշորներից մեկն է: Դիլիջանի ազգային պարկում կան բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ:
Դիլիջան համայնքի պաշտոնական կայք
Բերդ
Տավուշի հարուստ բնությունն ու պատմամշակութային կոթողներն ու առասպելներն ամենուր են։ Բերդն իր անունը ստացել է այստեղ գտնվող Տավուշի բերդից, որն այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի ամրոց: Միջնադարյան կառույց է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում՝ Տավուշ գետի աջ ափին է: Տավուշի բերդն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի նստավայր։ Ամրոցի յուրահատկություներից մեկն այն էր, որ կառույցն ունեցել է իր ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված՝ հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։
Բերդ քաղաքը գտնվում է Երևանից 202 կմ հեռավորության վրա, Դիլիջանից՝ 95 կմ, Իջևանից՝ 50 կմ․։
Բերդի շրջանում են գտնվում Նավուր, Չինչին, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Այգեձոր, Չինարի և մի շարք այլ գյուղեր, որոնք բոլորն էլ առանձնահատուկ են իրենց սովորույթներով, պատմություններով և տեղացիների ջերմ հյուրընկալությամբ։
Քաղաքի մոտ են գտնվում 10-րդ դարի հայկական Տավուշի ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ վանքերը։ Վայրը աչքի է ընկնում կիկլոպյան ամրոցի ավերակներով, այն թվագրվում է մ․թ․ա 1 հազարամյակ, իսկ հետաքրքրասերներին հրավիրում ենք այցելության Բերդի թանգարան, որտեղ ձեզ կներկայացնեն ոչ միայն համայնքի, այլև Տավուշի մարզի պատմությունը։
Բերդ համայնքի պաշտոնական կայք
Նոյեմբերյան
Երևանից 185 կմ․ հեռավորության վրա գտնվում է ներդաշնակության բնօրրանը: Նոյեմբերյան Համայանքում կարող եք վայելել բնության հրաշքը՝ սաղարթախիտ անտառները, բացատներն ու պուրակները, ինչպես նաև անուշահամ և ախորժելի կերակուրներ։ Տավուշի մարզը յուրաքանչյուր եղանակի սքանչելի է, իսկ բնական տեսարանների, առանձնապես բուսական աշխարհի առատությունը՝ լիարժեք կդարձնի ձեր այցելությունը։
Նոյեմբերյանի շրջանում են գտնվում Բաղանիսը, Բերդավանը, Լալվարը, Կողբը, Ոսկեպարը, Ոսկեվանը և մի շարք այլ գյուղեր՝ եզակի ավանդույթներով և մարզին բնորոշ առատաձեռնությամբ, ջերմ հյուրընկալութամբ։
Մարզին բնորոշ զբոսաշրջային յուրահատուկ ռեսուրս է համարվում՝ հուշաղբյուրների
կառուցման մշակույթը, որտեղ ցանկացած ոք կարող է մեկօրյա հանգիստ կազմակերպել իր մտերիմների հետ։ Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կողբի (6-րդ դար), Ոսկեպարի (6-7-րդ դարեր) եկեղեցիները, Ղալինջաքար ամրոցը (11-րդ դար), Մշկավանքը (13-րդ դար)։
Նոյեմբերյան համայնքի պաշտոնական կայք
«Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը»
Բաժանորդագրվեք
Հետևեք մեզ և եղեք տեղեկացված

Իջևան — Անհիշելի ժամանակներից /չկա պատմական ստույգ տվյալ/ Հայաստանի մայրաքաղաք Դվինից-Թիֆլիս ձգվող քարավանային ճանապարհի վրա կառուցվել են քարավանների հանգստավայրեր /քարավանատներ/։ Դրանցից մի քանիսն գտնվել են ներկայիս Իջևանի տեղում, Աղստևի աջ ու ձախ մասերում։