search
Title Image

Կարևոր է իմանալ

«Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը»
Գլխավոր  /  Կարևոր է իմանալ

Կարևոր է իմանալ

Բացահայտեք և միացեք մեծ տեղական բիզնեսներին

Լեզու

Պաշտոնական  լեզուն  հայերենն է, որը  Հնդեվրոպական  լեզվաընտանիքի  առանձին  ճյուղ  է։ Հայկական տառերը կտրականապես  տարբերվում  են  այլ  լեզուների  տառերից։ Բացի  հայերենից, շատերը հաղորդակցվում են նաև ռուսերենով և անգլերենով: Ընդհանրապես  պետական  շենքերը  և  հասարակական  վայրերը  նշված  են  լատինատառ  ցուցանակներով։

Տաքսի  ծառայություններ

Տավուշի մարզում բազում  տաքսի  ծառայություններ կան  , որոնք  պատվեր  են  ընդունում  հեռախոսով  և  առաջարկում  են  հարմարավետ  մեքենաներ։ Յուրաքանչյուր  կիլոմետրի  վճարը  100 ՀՀ դրամ  է ( նվազագույն  նստելավարձը  400 դրամ  է)։Հնարավոր  է  տաքսի  գտնել  նաև  խաչմերուկներում  և  մարդաշատ  վայրերում։ Երևանից  Տավուշ  գնացող  մինի  ավտոբուսների  կայանատեղին  Հյուսիսային  ավտոկայանն է։

Դրամ  և  արժույթ

Հայաստանի  ազգային  արժույթը  հայկական  դրամն  է  (կոդ` AMD)։ Այն  շրջանառության  մեջ  է  դրվել  1993 թվականին։Կան 1000, 2000, 5000, 10000, 20000, 50000, 100000 թղթադրամներ։Կան  նաև 10, 50, 100, 200, 500 մետաղադրամներ։ Տարադրամի  փոխանակման  կետեր  կարելի  է  գտնել  քաղաքի  տարբեր  մասերում։ Հայկական  դրամի  բոլոր  փոխարժեքները  կարող  եք  գտնել  www.eba.am   կայքում։

Էլեկտրականություն

Երկրի  էլեկտրական  ցանցերը`AC current (փոփոխական  հոսանք), 220  վոլտ  լարմամբ, միանում  են  կցորդիչով` երկու  շրջանաձև հանգույցներով։ Տարբեր  երկրների  ստանադարտներին  համապատասխան  համակցող  սարքեր  կարելի  է  գտնել  գրեթե  բոլոր  էլեկտրոնիկայի  խանութներում։

Արտակարգ  իրավիճակների  համարներ

  • 101-Հրշեջ ծառայություն
  • 102-Ոստիկանություն
  • 103-Շտապ օգնության ծառայություն
  • 114-Թեժ գծի ծառայություն
  • 116- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
  • 188-Պաշտպանության նախարարություն
  • 911/112-Արտաարգ իրավիճակների արձագանքման ծառայություն

Բացման  ժամեր

Շատ  եկեղեցիներ  բաց  են  առավոտյան  9-ից  մինչև 6-ը: Շուկաներն  ամեն  օր  բաց  են։ Թանգարանները  և  պատկերասրահները  հաճախ  փակ  են  երկուշաբթի օրերը։

Բանկերը  բաց  են  առավոտյան  9.30-ից  մինչև 5.30` երկուշաբթիից  ուրբաթ, և 10.30-ից 1.30՝ շաբաթ օրերը։

Սրճարանները  բաց  են առավոտյան  ժամը  10-ից մինչև կեսգիշեր։

Կառավարական  գրասենյակները` առավոտյան  9-ից  մինչև 6-ը երկուշաբթիից  ուրբաթ։

Ռեստորանները` առավոտյան  11-ից  մինչև կեսգիշեր։

Խանութները  բացվում  են  առավոտյան  10-ին  և  փակվում  են  ժամը  7-ից  10-ն   ընկած  ժամանակահատվածում։

 

Փոստային ծառայություն

«Հայփոստ»   ազգային  փոստային  ծառայությունը  ունի գրասենյակներ  ամեն  քաղաքում։ Նամակները  կարող  են  ներսռել  ամեն  ինչ  և  տեղ  հասնել  երկուսից  վեց  շաբաթում: Ծառայությունը  բավականին  վերահսկելի  է։

 

Բջջային  հեռախոսներ

Բջջային  հեռախոսների  ծառայությունները  վարում  են  Vivacell-ը, Ucom-ը և Beeline-ը,որոնք  լայնորեն  տարածված  են  և  հասանելի  են բոլորին։ SIM քարտերը  կարելի  է  ձեռք  բերել  Vivacell-ի, Ucօm-ի և Beeline-ի խանութ  սրահներից(պետք  է  ներկայանալ  անձնագրով)։30 օրվա  անսահմանափակ  օգտագործումը  արժե մոտ 6000 ՀՀ դրամ։ SIM քարտերը կարելի  է  վերալիցքավորել  հեռախոսների  վերանորոգման  կետերում։ Քարտեր  կարելի  է  ձեռք  բերել  «Զվարթնոց»  միջազգային  օդանավակայանից  կամ  վերոնշյալ  օպերատորների  գրասենյակներից։Քարտերը  ապահովում  են  3G   կամ  4G  ինտերնետային  գերհզոր կապ։