search

Ձեր գեղեցիկ առօյան մեր առաջնայնությունն է

 

 

Ի՞նչ եք փնտրում.

«Պոպոքը» հանգստի անցկացման ամենակոլորիտային վայրերից մեկն է՝ տեղակայված Դիլիջանում: Այն հյուրատուն է, որտեղ հանգստանալ ցանկացողներին առաջարկվում են երկտեղանոց, երեքտեղանոց և չորստեղանոց սենյակներ՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հյուրատունը կարող է միաժամանակ ընդունել 50-55 անձի:

 

 Ինչո՞ւ ընտրել «Պոպոքը».

 

Հյուրատունը գտնվում է Դիլիջանի կենտրոնից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա: Այն հարմար է թե՛ ընտանիքով, թե՛ ընկերական խմբերով, թե՛ առանձին հանգիստը նախընտրել ցանկացողների համար: «Պոպոքի» այցելուները հնարավորություն ունեն մատչելի գներով ճաշակել հյուրատան ռեստորանի առաջարկած ուտեստները: Բայց եթե որոշել եք ինքներդ պատրաստել, ապա հյուրատանը հոգացել են ձեր հարմարավետության մասին՝ նախատեսելով խոհանոց հատուկ հյուրերի համար: Հյուրատան այցելուները կարող են օգտվել նաև տաղավարներից և իրենց առօրյան կազմակերպել սեփական նախընտրության ու ճաշակին համապատասխան: Իսկ այգում հյուրերը կարող են կազմակերպել ժամանցը՝ այն ներդաշնակելով բնության հետ:

 «Պոպոքի» գրավչությունը.

 

«Պոպոքը» նախընտրողների անձնական ու գործնական հանդիպումների անցկացման համար առավելություն են ապահովում հյուրատան հարմար դիրքը, ժամանակակից ոճը, էսթետիկ լուծումները, սպասարկման որակը, անհատական մոտեցումն ու ջերմ մթնոլորտը:

 Ինչպե՞ս գտնել մեզ.

 

«Պոպոքը» լայնորեն օգտագործում է սոցիալական մեդիայի հնարավորությունները՝ ապահովելու ակտիվ հաղորդակցությունը: Այն ներկայացված է «Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Բուքինգ» հարթակներում, որը հնարավորություն է տալիս մեր հյուրերին շատ ավելի հեշտ գտնել մեզ, կապ հաստատել և իմանալ բոլոր տեղեկությունները մեր մասին: «Պոպոքում» վճարումներ կարելի է անել կանխիկ և անկանխիկ եղանակով: