search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  VAHE MAYILYAN/ MAYILYANS ART

Ո՞վ է Վահե Մայիլյանը.

Փայտարվեստ և քայլարշավ. երկու հետաքրքրություններ, որոնք բնորոշում են Վահե Մայիլյանի մասնագիտական նախընտրությունները՝ ստեղծելով «Մայիլյան» բրենդը:
Ինչո՞ւ ընտրել «Մայիլյան» փայտե գործերը. Վահե Մայիլյանը 4–րդ սերնդի փայտագործ է, որի ստեղծած գործերը արվեստի յուրահատուկ նմուշներ են:
«Մայիլյան» բրենդն առաջարկում է փայտե ու բնական քարով գործերի լայն տեսականի՝ առանձնահատուկ զարդեր, որոնց որոշ տեսակներում փայտը համադրված է կիսաթանկարժեք քարերի հետ, նաև քանդակներ, խոհանոցային պարագաներ, հուշանվերներ:

Ինչպե՞ս ծանոթանալ փայտագործության նրբություններին.

 Եթե ուզում եք ծանոթանալ փայտի ու այլ նյութերի մշակման արվեստին, ստեղծել զարդեր ու փայտե այլ գործեր, ապա «Մայիլյան» արվեստանոցն առաջարկում է ընդգրկուն ծրագրով դասընթացներ, որտեղ կարելի է ծանոթանալ փայտագործության, ագաթի մշակման ու քարե քանդակների պատրաստման նրբություններին: Դասընթացներն անցկացվում են Իջևանի կենտրոնում գտնվող արվեստանոցում: Վարպետաց դասերին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:


Ինչո՞ւ ընտրել Վահե Մայիլյանի ծառայությունները որպես զբոսավար.

Վահե Մայիլյանը նաև մասնագիտացված զբոսավար է՝ քայլարշավների կազմակերպման հարուստ փորձով: Առաջարկում է քայլարշավները մի քանի ուղղություններով՝ ոչ միայն այցելություն պատմամշակութային հուշարձաններ, այլև հատուկ արշավներ՝ ձեռագործ արվեստի գործերի պատաստման մեջ օգտագործվող քարերի ու փայտի հավաքման համար:

Ինչպե՞ս միանալ արշավներին. Արշավային երթուղիները կազմվում են յուրաքանչյուր այցելուին նախընտրություններին համապատասխան՝ նախապես քննարկելով երթուղու հետ կապված բոլոր մանրամասները: Անհրաժեշտ է զանգահարել նախապես և հստակեցնել երթուղին: