search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  LUSINE MAUKYAN/ KUM KUM

Ի՞նչ եք փնտրում.

«Հաղարծին Կում – Կումը» խտացված ֆիտոթեյերի հավաքածու է՝ պատրաստված ամենատարբեր բուսատեսակներից: Խտացված յուրաքանչյուր սալիկում խոտաբույսների առանձնահատուկ փունջ է`պահպանելով բույսերի ճիշտ համադրությունը։ «Կում-Կումի» հավաքածուն ունի լայն տեսականի՝ «Իվան» թեյ՝ բալենու և վարդի թերթերով համեմված, լորենու, սերկևիլի տերևներով և դդմիկի չրերի համադրությամբ, դաղձը՝ մեղրով մշակված, ղանթափա ու մասուր։

Ինչո՞ւ ընտրել «Հաղարծին Կում- Կում» թեյը.

Հայկական թեյերի այս փնջերը պատրաստված են միայն բնական բուսատեսակներով՝ առանց քիմիական հավելումների ու յուրահատուկ փաթեթավորմամբ: Դրանում օգտագործված են հայկական թեյերի պատրաստման հին բաղադրատոմսերը՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել ու հաջորդ սերնդին փոխանցել հայկական թեյի պատրաստման այս եղանակները:
«Կում- Կում» թեյերում օգտագործվող խոտաբույսերի հավաքման, չորացման ու փնջերի պատրաստման ընթացքը իր նրբություններն ունի, որոնք օգնում են ապահովել թեյի չկրկնվող համը:

Ինչպե՞ս հետաքրքրությունը վերածվեց բիզնեսի.

Ամեն ինչ սկսվեց մասնագիտությամբ նկարչուհի Լուսինե Մանուկյանի՝ բույսերի վերաբերյալ պարզ հետաքրքրությունից: Դրանք սկզբում արտահայտվում էին հայկական թեյերի մոռացված ավանդույթների մասին բանահավաքությամբ և հին հայկական բաղադրագրերը վերականգնելով: Իսկ արդեն հավաքած գիտելիքը հնարավորություն տվեց այն վերածել բիզնես գաղափարի: 2020թ- հիմնվեց «Հաղարծին Կում-Կում» թեյերի արտադրությունը: Թեյի յուրաքաչյուր փունջ պատրաստվում է ձեռքով՝ տնային պայմաններում ու զուտ ընտանիքի անդամների ակտիվ մասնակցությամբ: Այն վաճառվում է Հայաստանի մի շարք քաղաքներում:

Ուզում ե՞ք զգալ թեյի մոգական համը.

 «Կում-Կումի» թեյերը համտեսել կարող եք հենց այստեղ՝ կազմակերպված հին հայկական թեյախմության արարողակարգով: Իսկ թեյերի պատաստմամբ հետաքրքրվողները կարող են դրա հմտություններին ծանոթանալ ֆերմենտացման, խտացման, պատրաստման վարպետաց դասերի շրջանակում։

Ինչպիսի՞ն են թեյերի բուժիչ հատկությունները.

 «Կում- Կում» թեյերի պատրաստման փիլիսոփայության առանցքում պարզ ճշմարտություն է. բնության մեջ ցանկացած բույս ունի իր բուժիչ հատկությունները: Կան բույսեր, որոնց բուժիչ հատկությունները արմատների մեջ են, և անհրաժեշտ է միչև ծաղկելը հողից հանել այդ արմատներ։ Բույսերի այլ տեսակներում՝ տերևների մեջ է կամ ծաղիկների։ Ասում են բույսերը մարդկանց նման են, իրենց ողջ ուժը բացում են հատկապես ծաղկման շրջանում։ Առավոտյան թարմ ցողից հետո դրանցում հավաքվում է մոգական էներգիան՝ կենտրոնացնելով միկրոէլեմենտները, վիտամինները: Եվ հենց այդ ժամանակ է, որ պատրաստ են կիսել իրենց կենարար ուժը: