search
Title Image

Մեր մասին

«Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը»
Գլխավոր  /  Մեր մասին

"Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն" ՀԿ

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2013 թ․  Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգեն երկրամասի միջև համագործակցության շրջանակներում։

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրենից ներկայացնում է զբոսաշրջային դեստինացիաների կառավարման համայնքահեն ներքևից վերև մոդելի իրականացման կառույց։

Առաքելություն

Կազմակերպության առաքելությունն է նպաստել Տավուշի տուրիզմի Տեխնոլոգիացմանը, Ամբողջականացմանը, Վերարտադրողականությանը, ՈՒսուցողականությանը և Շարունակականությանը։

Սկզբունքներ

Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը։

Կազմակերպության նպատակն է նպաստել Տավուշի մարզում կայուն զբոսաշրջության զարգացմանը։

Խնդիրները

Տավուշի մարզի համայնքների զբոսաշրջային կարողությունների ուժեղացում

Տավուշի մարզի համայնքների կայուն զարգացմանն աջակցություն

Տավուշի մարզի զբոսաշրջության համայնքահեն կառավարման ուղղության զարգացում

Տավուշի մարզում զբոսաշրջային գործունեության զարգացման խորհրդատվական ծառայությունների իրականացում

Տավուշի մարզի միջազգային և ներքին զբոսաշրջային իմիջի բարձրացում

Տավուշի մարզի զբոսաշրջային մշակույթի զարգացում

Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների ստեղծում և զարգացում

Տավուշի մարզի զբոսաշրջային ենթա
կառուցվածքների և զբոսաշրջային գործունեության տեսակների ստեղծում և զարգացում

Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտի հետազոտական ծրագրերի իրականացում

Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացում

Տավուշի մարզում զբոսաշրջային ծրագրերի իրականացում

Տավուշի մարզի զբոսաշրջության տեխնոլոգիացում և նորագույն տեխնոլոգիաների միջոցով մարզը միջազգային, տեղական, տարածաշրջանային զբոսաշրջային դեստինացիա դառնալուն ուղղված մարքետինգային գործունեություն

Կառավարումը

Կազմակերպության կառավարման մարմիններն են Ընդհանուր ժողովը, Խորհուրդը և Գործադիր  մարմինը (Գործադիր տնօրենը)

Կազմակերպության Խորհրդի կազմի մեջ մտնում են ՀԿ Խորհրդի նախագահը, Տավուշի մարզպետը, Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչը, հիմնադիր համայնքների համայնքապետերը, ԵՊՀ ԻՄ տնօրեը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը։

Ներկայումս ՀԿ Խորհրդի նախագան է  Սոս Խաչիկյանը:

Սոս Խաչիկյան

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ

Աննա Մարդանյան

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն

Սվետա Սաֆարյան

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի զբոսաշրջության մասնագետ

Սվետլանա Եղիկյան

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի PR և մարքեթինգի մասնագետ