search

Ի՞նչ եք փնտրում

«Բերկրին» էնոտուրիզմի ու գաստրոտուրիզմի սիրահարների նախընտրությունների ամբողջացումն է: Այն գաստրոբակ-հյուրատուն է՝ Berkri Wine գինու սեփական արտադրությամբ ու բարձրակարգ առաջարկով: Գաստրոբակը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Եվ եթե սիրում եք գինին ու գյուղական համեղ հյուրասիրությունը, ջերմ հյուրընկալությունն ու գիշերակացը մեկտեղում, ապա «Բերկրին» հենց ձեզ համար է: «Բերկրիի» հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով: Կարող է առաջարկել լանչ և ընթրիք, կամ գինու համտես մինչև 50 հոգու համար: «Բերկրիի» տարածքը հարմար է նաև թրեյնինգներ ու սեմինարներ կազմակերպելու համար:

Ինչո՞ւ ընտրել «Բերկրին»

«Բերկրին» առաջարկ է պատմական ավանդույթներն ու ընտանեկան մթնոլորտը նախընտրողների համար: Այստեղ հյուրընկալվող ցանկացած մեկը հնարավորություն ունի ոչ միայն օրն անցկացնել ջերմ միջավայրում, այլև լինել Berkri wine-ի գինու արտադրամասում, ծանոթանալ պատմությանն ու պատրաստման եղանակին, տեղում համտեսել արտադրվող գինու տեսականին:
«Բերկրին» իր հյուրերի համար նաև ճանաչողական արշավներ է անցկացնում՝ ծանոթանացնելով տեղի պատմամշակութային կոթողներին: Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար: Ծառայությունների բազմազանությունը, անհատական մոտեցումն ու մարդկային մտերմիկ միջավայրը ձեր ժամանակն առավել արժևորված կդարձնեն:

Ինչո՞ւ «Բերկրի»

Շատերին հետաքրքրող հարցի որոնումները տանում են դեպի Պատմական Հայաստան: Բերկրի. հենց այդ անունն էր կրում Վանի գյուղերից մեկը, որտեղ գինեգործությամբ էր զբաղվում Ավետիսյանների գերդաստանը: Ճակատագիրը նրանց ստիպեց լքել պատմական Հայաստանի արևմտյան հատվածն ու Արևելյան Հայաստան տեղափոխվել՝ հիմնվելով Ենոքավան գյուղում: Նրանց հետ մեկտեղ այստեղ բերվեցին նաև գինեգործական ավանդույթները՝ փոխանցվելով հաջորդ սերունդներին: Այդ ավանդույթների հիման վրա էլ 2018 –ին ստեղծվեց Berkri Wine ընկերությունը: Հիմա ընկերությունն առաջարկում է գինիների 3 տեսակ: Խաղողի «Կանգուն» սորտից պատրաստվում է «Սպիտակ անապակը», «Կարմրահյութ» ու «Տիգրան» սորտերից «Կարմիր անապակ» ու «Կարմիր անապակ» ռեզերվը: Անապակ ռեզերվը կաղնու տակառների մեջ հնեցվում է 9-12 ամիս:

Ուզո՞ւմ եք զգալ Berkri wine-ի նրբահամությունը

 Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ոչ միայն համտեսել, այլև անմիջապես արտադրամասից ու արտադրողից գնել նախընտրած գինին: Դրանց որակի մասին են հավաստել գինեգործակական հարուստ ավանդույթներ ունեցող տարբեր երկրներից ժամանած գինեգործներն ու գինու սիրահարները՝ բարձր գնահատելով տեղի գինեգործի հմտությունն ու տաղանդը, մշտապես հիշելով այս խմիչքի համային փունջը:

Ի՞նչ կարելի է սովորել «Բերկրիում»

«Բերկրի» մուտք գործող յուրաքանչյուր մեկը հնարավորություն ունի ոչ միայն վառ հիշողություններ, այլև գիտելիքներ տանել: Եթե սիրում եք ձեռագործ արվեստը՝ ապա կարող եք հմտություններ զարգացնել գոբելենագործության, գորգագործության ու կարպետագործության դասընթացներում: Եթե հետաքրքիր են խոհանոցային նրբությունները, ապա գիտակ վարպետները ձեզ կսովորեցնեն նազուկի, գաթայի ու փռում թխվող հացի պատրաստման եղանակները: Իսկ այս ամենից հետո օրն ավարտել ինքնաեռում պատրաստված թեյի ումպերով՝ խարույկի ջերմության ու երաժշտության հնչյունների ներքո: