Իրականացնող կազմակերպությունը
Տավուշի տուրիզմի ակումբը (ՏՏԱ) անդամակցության վրա հիմնված յուրահատուկ հարթակ է Տավուշի զբոսաշրջային բիզնեսների սեփականատերերի և ներկայացուցիչների համար՝ կապեր հաստատելու, համատեղ խնդիրները քննարկելու, նոր հնարավորությունները միասին իրացնելու և զարգանալու համար:
Տավուշի տուրիզմի ակումբն ուղղված է Տավուշի զբոսաշրջային կլաստերի մասնակիցների շրջանում կարողությունների զարգացմանը և քոուչինգին, ցանցերի ստեղծմանը, կապերի հաստատմանը և տեղեկատվության փոխանակմանը: ՏՏԱ-ն կենսունակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին խմբավորվել և ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ թե տեղական, թե արտասահմանյան շուկաներում:
Տավուշի տուրիզմի ակումբը ստեղծվել է «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում՝ Տավուշի տուրիզմի ակումբի (ՏՏԱ) ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացնում է Մոդուս Քոնսալթինգ ընկերությունը և ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող՝ «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով:
Տավուշի տուրիզմի ակումբի անդամներն են Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտում գործող բիզնես օպերատորներ, ներառյալ գինու, ալկոհոլային խմիչքների, սննդի/խոհարարական և արկածային զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներ, ձեռքի աշխատանք ներկայացնող բիզնեսներ, ինչպես նաև կացարանային ծառայություններ մատուցող ընկերություններ:
Ակումբը նպաստում է նաև զբոսաշրջային արտադրանքի դիվերսիֆիկացմանը՝ հանգեցնելով աշխատուժի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և մարզում վաճառքի ծավալների ավելացմանը: