search
Գլխավոր  /  Փորձառություններ  /  Տպագրության արվեստը Դիլիջանի թանգարանում-պատկերասրահում

Տպագրությունը արվեստի ամենահին տեսակներից մեկն է, որն առաջացել է մի քանի հազար տարի առաջ և լայն կիրառում ունի այսօր:

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ցուցադրված են հայ և օտարերկրյա նկարիչների աշխատանքներ, որոնցից մի քանիսը հանդիսանում են ավանդական տպագրության վառ օրինակներ: Այս աշխատանքներում կիրառվել են ավանդական տպագրության այնպիսի հնարներ, ինչպիսիք են փորագրումը, լինոփորագրումը, վիմագրությունը, չոր ասեղը, աքվատինտան և այլն, որոնք յուրովի տարբերվում են թե՛ իրենց բովանդակությամբ, թե՛ արդյունքով, ինչը այցելուները հնարավորություն կունենան համեմատության մեջ տեսնել, հասկանալ և բացահայտել թանգարանում:

Ավելին՝ «Իմ Հայաստան»