Ֆասթ Բանկ
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է : Ֆասթ բանկը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։ Վերջնանպատակը ֆինանսական ծառայությունների որակի բարձրացման միջոցով հաճախորդների ֆինանսական կյանքի պարզության և հարթ ընթացքի ապահովումն է։ Առաջինն է ՀՀ բանկային համակարգում, որ ներդրեց առանց թղթի սպասարկման, հաճախորդի հետ կնքվող պայմանագրերի լիովին թվայնացման գործընթացը։
#1 Բանկն աշխատում է 24/7 աշխատանքային գրաֆիկով
#2 Մեզ վստահում են ավելի քան 140,000 ակտիվ հաճախորդներ
#3 Ֆինանսական մի շարք ցուցանիշներով գրավում է առաջատար դիրքեր բանկային համակարգում
#4 Ֆասթ Կրեդիտ բրենդը, որն ընկած է Ֆասթ Բանկի ձևավորման հիմքում, այսօր ներկայացված է Անգլիայում և Ուկրաինայում և սա շարունակական միտում ունի
Բանկի առաքելությունը
Լինել նորարար, հարմարավետ և «խելացի» թվային լուծումներով առաջատար դիրքերում, մշտապես լինել հասանելի, վստահելի գործընկեր և խորհրդատու հաճախորդների համար, ապահովել ֆինանսական գրագիտության և ներառման մակարդակի աճ, հանդես գալ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատու ընկերություն։
Բանկային արժեքները
Բանկի տեսլականը
Լինել թվային բանկ, Հայաստանում և աշխարհի տարբեր շուկաներում ընդլայնել և մշտապես կատարելագործել գործունեությունը՝ հաճախորդներին մատուցելով ժամանակի պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ։