Յունիբանկ
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն: Յունիբանկը դինամիկ զարգացող նորարարական բանկ է, որն իր հաճախորդներին տրամադրում է մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների լայն շրջանակ: Յունիբանկը ձգտելու է իր գործառնությունների, առաջարկվող ծառայությունների և գործիքների տեսականին ընդլայնելու ճանապարհով դառնալ ունիվերսալ բանկ յուրաքանչյուր հաճախորդի համար` ընդառաջ գնալով հաճախորդների պահանջմունքներին, առավելագույնս բավարարելով դրանք իր ծառայությունների թե տեսականու ընդլայնման, թե սպասարկման որակի բարձրացման շնորհիվ: Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 55 մասնաճյուղով՝ Հայաստանում, Արցախում, Ղազախստանում, ինչպես նաև Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:
Բանկի առաքելություն
Նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների ֆինանսական վիճակի բարելավմանը, ինչպես նաև՝ որակյալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկի բավարարմանը:
Բանկի արժեքները
Մենք ձգտում ենք
- ամրապնդել և ընդլայնել բանկի դիրքերը ֆինանսական շուկայում
- ապահովել ծառայությունների մատուցման բարձր որակ և կատարելագործել սպասարկման գործընթացը
- բարձրացնել պահանջված բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը
- ներդնել բիզնեսի վարման թափանցիկ մոդելի և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը
- բարձրացնել բանկի ներդրումային գրավչությունը