search
Գլխավոր  /  Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկ

0
0

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունն ուղղված է իր բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը: Բանկն իր հիմնական առաքելությունը և զարգացման հեռանկարները դիտարկում է հետևյալ 4 ուղղություններով.

 

Որպես ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող օղակ /հասարակության տեսակետից/

Բանկն իր առաքելությունը տեսնում է որպես միջազգային չափանիշներով ռիսկերի կառավարման գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով զարգացող, օրինապաշտ, թափանցիկ կառույցի զարգացում, որն իր գործունեությամբ նպաստում է ոչ միայն ՀՀ բանկային համակարգի կայունությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը;

Որպես արդյունավետ ներդրման ոլորտ /բաժնետերերի տեսակետից/

Որպես գրավիչ ներդրման ոլորտ, բանկը ենթադրում է իր բաժնետոմսերի արժեքի /հաշվեկշռային, շուկայական/ աճ, զուգակցված ամենամյա շահաբաժինների վճարման քաղաքականությամբ՝ զարգացնելով կորպորատիվ կառավարման արժեքները;

Որպես հուսալի և կայուն գործընկեր /հաճախորդների և գործընկերների տեսակետից/

Փոխշահավետ պայմաններով, օգտագործելով իր լայն մասնաճյուղային ցանցը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում թե՛ հաճախորդների, թե՛ գործընկերների /ներքին, միջազգային/ նկատմամբ՝ մատուցելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, վերջինիս մշտական ընդլայնմամբ և բազմազանմամբ, միջազգային չափանիշներին մոտեցմամբ;

Որպես ցանկալի գործատու /աշխատակազմի տեսակետից/

Որպես գործատու` արդյունավետ կադրային քաղաքականության վարմամբ, աշխատակիցների մասնագիտական առաջընթացի և բարեկեցության ապահովում` նրանց աշխատանքային գործունեության և ունակությունների համաձայն:

Բանկի մասնաճյուղ և բանկոմատներ

Իջևանի մասնաճյուղ

ՀՀ, 4001, ք. Իջևան, Անկախության փ. 1բ

Հեռ. ։(+37410) 510-910 N․5001

Երկուշաբթի- Ուրբաթ 09:00 - 17:30

Բանկոմատներ

ՀՀ, 4001, Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության 1բ.

ՀՀ, 3901, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 53

Կապվել կազմակերպության հետ