search
Գլխավոր  /  ՀայբիզնեսԲանկ

ՀայբիզնեսԲանկ

0
0

Ավելի քան 30 տարի գործող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների և ֆինանսական լուծումների ամբողջական փաթեթ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առանցքային է մեր երկրի տարբեր մարզերում և համայնքներում ապրող քաղաքացիների համար ֆինանսական միջնորդությունը հավասարապես հասանելի դարձնելը: Բանկի մասնաճյուղերի զգալի մասը տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում, Արցախի Հանրապետությունում: Բանկը հանդիսանում է SWIFT, Money Gram, InteliExpress, Ria, Unistream միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաեւ մի շարք վճարային համակարգերի անդամ: Բանկն ունի 54 մասնաճյուղ և ունի նաև ավելի քան 145 բանկոմատ։

Բանկի առաքելությունը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գործունեությունը միտված է հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական հասանելիության ապահովմանը և բանկային գործում միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը: Մեր առաքելությունն է նպաստել երկրի տնտեսական զարգացմանը և հասարակության բարգավաճմանը` մատուցելով արդիականացված և թվային նոր բանկային ծառայություններ։

Բանկի արժեքները

Պատասխանատվություն

Հավատարմություն

Կարգապահություն

Ապահովություն

Թափանցիկություն

Բանկի տեսլականը

Բանկային մանրածախ բիզնեսում առաջնակարգ թվային բանկ լինելը մեր առաջնահերթությունն է, ուստի ֆինանսական նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մենք լինելու ենք ապագայի բանկը՝ մշտապես կատարելագործելով մեր գործարար վարքագիծը:

Բանկի ռազմավարական նպատակը

Բաժնետերերի, աշխատողների և հաճախորդների ակնկալիքների արդարացմանը զուգահեռ բանկի ֆինանսական կայունության ապահովումն ու շուկայական արժեքի ավելացումն այն հիմնական նպատակն է, որով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջնորդվում է երկարաժամկետ հեռանկարում։

Մասնաճյուղեր

<Իջևան> մասնաճյուղ

Ա․ Մելիքբեկյան փող․ 5 շ․ 9

Tel: +374 60 37 25 63

Երկ-Ուրբ 09:15-16։45

<Դիլիջան> մասնաճյուղ

Գետափնյա փողոց, թիվ 2/15

Tel: +374 60 37 25 31

Երկ-Ուրբ 09:15-16։45

Բանկոմատներ

ք. Իջևան

Ա․ Մելիքբեկյան փ․ 5շ․ 9

ք. Դիլիջան

Գետափնյա 2/15

ք. Նոյեմբերյան

Երևանյան 2

ք. Բերդ

Մաշտոցի 31Բ

Կապվել կազմակերպության հետ