ԱրարատԲանկ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Հայաստանի բանկերի միության անդամ է, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման ոլորտում: Բանկը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը Բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող գործիքներով: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է միջազգային SWIFT վճարային համակարգի անդամ։ Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ Money Gram, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Moneytun համակարգերով: Բանկը արժեթղթեր է իրականացնում արժեթղթերի շուկայում։ Բանկը հանդիսանում է Armenian Card ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ, “MasterCard” վճարային համակարգի աֆիլիատ անդամ և “VISA International” վճարային համակարգի լիիրավ անդամ: Բանկի սպասարկման ցանցը ներառում է 1007 վաճառքի կետ և 127 բանկոմատ:
Բանկի առաքելությունը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի առաքելությունն է մատուցել ժամանակակից, բարձրորակ բանկային ծառայություններ՝ օգտագործելով նորագույն բանկային տեխնոլոգիաները և ստեղծելով բանկ-հաճախորդ հարաբերությունների յուրահատուկ բիզնես մշակույթ։