Ամերիաբանկ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամերիաբանկն առաջարկում է ֆինանսական և բանկային լուծումներ՝ հատուկ անհատական մոտեցմամբ բոլոր հարցերին: Մենք կերտում ենք ձեր բիզնեսը բարելավելու ուղիներ ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և ժամանակակից բանկային տեխնոլոգիաներով:
Տեսլական
Լինել ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ
Արժեքներ և սկզբունքներ
Առաքելություն
- Բարելավել կյանքի որակը
- Հաճախորդներին տրամադրել միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ
- Իրականացնել նշանակալի բիզնես և սոցիալական ծրագրեր, որոնք էապես ազդում են հասարակության բարեկեցության վրա
- Ձևավորել յուրահատուկ կորպորատիվ մշակույթ և միջազգային ընկերության զարգացման սեփական մոդել` միավորելով հաջողակ մարդկանց
- Շարունակաբար ավելացնել մեր բաժնետիրական արժեքը