Ակբա բանկ
ԱԿԲԱ բանկը հիմնադրվել է 1996 թվականին Եվրոպական միության ՏԱԱՊՀ ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հանդիսանում է ՀՄՖՀԸ վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ, միջազգային VISA քարտային վճարային համակարգ և տեղական ArCa քարտային վճարումների հիմնադիր անդամ համակարգ։ Բանկը American Express (Ամերիկյան Էքսպրես) վճարային քարտերի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում։ Բանկն ունի 63 մասնաճյուղ, որից 18-ը Երևանում, մնացածը՝ Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև 180 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Բանկի առաքելությունը
Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը:
Բանկի արժեքները
Բանկի գործառույթները
Ակբա բանկը ՀՀ առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ`
- բանկային հաշիվների բացում և սպասարկում,
- դրամական միջոցների փոխանցում,
- արտարժութային գործառնություններ,
- ցպահանջ և ժամկետային ավանդների ներգրավում,
- միջազգային առևտրային գործարքների ֆինանսավորում (ակրեդիտիվներ, երաշխիքներ),
- առևտրային, գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային վարկերի տրամադրում,
- միջազգային և տեղական պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում,
- հաշիվների կառավարում ACBA Digital բջջային հավելվածի միջոցով,
- բրոքերային ծառայությունների մատուցում, ռեեստրի վարում և կորպորատիվ արժեթղթերի պահառություն իրականացում:
Բանկի մասնաճյուղեր
«Տավուշ» մասնաճյուղ
«Դիլիջան» մասնաճյուղ
«Նոյեմբերյան» մասնաճյուղ
«Բերդ» մասնաճյուղ
Բանկի բոլոր մասնաճյուղերում գործում են կանխիկի ընդունման տերմինալներ։
09։30-ից մինչև 18։00 գործում են բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներում տեղադրված տերմինալները։
Իսկ շուրջօրյա գործող կանխիկի տերմինալները տեղակայված են վերը նշված մասնաճյուղերում՝