[vc_row content_placement=”middle” row_content_width=”grid” css=”.vc_custom_1580967266891{padding-top: 40px !important;padding-bottom: 40px !important;background-color: #ffffff !important;}”][vc_column css=”.vc_custom_1582455267096{padding-top: 0% !important;padding-right: 0% !important;padding-bottom: 0% !important;padding-left: 0% !important;}”]
Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն ՀԿ
«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրենից ներկայացնում է զբոսաշրջային դեստինացիաների կառավարման համայնքահեն ներքևից վերև մոդելի իրականացման կառույց։
Առաքելություն
Կազմակերպության առաքնելությունն է նպաստել Տավուշի տուրիզմի Տեխնոլոգիացմանը, Ամբողջականացմանը, Վերարտադրողականությանը, ՈՒսուցողականությանը և Շարունակականությանը։
Սկզբունքներ
Կազմակերպության գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամնության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը։
Նպատակ
Կազմակերպության նպատակն է նպաստել Տավուշի մարզում կայուն զբոսաշրջության զարգացմանը։
Խնդիրները
Կազմակերպության խնդիրներն են՝
- Տավուշի մարզի համայնքների զբոսաշրջային կարողությունների ուժեղացում։
- Տավուշի մարզի համայնքների կայուն զարգացմանն աջակցություն։
- Տավուշի մարզի զբոսաշրջության համայնքահեն կառավարման ուղղության զարգացում։
- Տավուշի մարզում զբոսաշրջային գործունեության զարգացման խորհրդատվական ծառայությունների իրականացում
- Տավուշի մարզի միջազգային և ներքին զբոսաշրջային իմիջի բարձրացում։
- Տավուշի մարզի զբոսաշրջային մշակույթի զարգացում։
- Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների ստեղծում և զարգացում։
- Տավուշի մարզում զբոսաշրջային ծրագրերի իրականացում։
- Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտի հետազոտական ծրագրերի իրականացում։
- Տավուշի մարզի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացում։
- Տավուշի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքների և զբոսաշրջային գործունեության տեսակների ստեղծում և զարգացում։
- Տավուշի մարզի զբոսաշրջության տեխնոլոգիացում և նորագույն տեխնոլոգիաների միջոցով մարզը միջազգային, տեղական, տարածաշրջանային զբոսաշրջային դեստինացիա դառնալուն ուղղված մարկետինգային գործունեություն։
Կառավարումը
Կազմակերպության կառավարման մարմիններն են Ընդհանուր ժողովը, Խորհուրդը և Գործադիր մարմինը (Գործադիր տնօրենը)
Կազմակերպության Խորհրդի կազմի մեջ մտնում են ՀԿ Խորհրդի նախագահը, Տավուշի մարզպետը, Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչը, հիմնադիր համայնքների համայնքապետերը, ԵՊՀ ԻՄ տնօրեը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը։
Ներկայումս ՀԿ Խորհրդի նախագան է Գոռ Ալեքսանյանը
Գործադիր տնօրենն է Սյուզաննա Պետրոսյանը[/vc_column_text][vc_empty_space height=”30px”]
| Հաշվետվություն “Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն” հասարակական կազմակերպության 2019թ․-ի գործունեության մասին |
[/vc_column_text][/vc_column][vc_column][vc_column_text]Հաշվետվություն Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության 2021թ․-ի գործունեության մասին[/vc_column_text][/vc_column][/vc_row]
