search
Title Image

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂԻ

Գլխավոր  /  Բլոգ   /  ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂԻ

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂԻ

Դեռևս փնտրու՞մ եք ամառային զբոսանքի ուղի: Ինչո՞ւ չքայլել Անդրկովկասյան արահետով: Բայց դուք երբևէ լսե՞լ եք դրա մասին:

         Անդրկովկասյան արահետը միավորում է ավելի քան 20 ազգային պարկեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գտնվող վայրեր և պահպանվող տարածքներ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, որոնք միասին հայտնի են որպես Հարավային Կովկաս: Երթուղին անցնում է կարմիր անապատային կիրճերով, ծառազուրկ տափաստաններով, կանաչապատ բլուրներով, հսկայական ժայռերով, բարձրադիր հրաբխային սարահարթերով: Դա հեշտ քայլարշավ չէ. արահետից դուրս գտնվող մի քանի հատվածներ բավականին փշոտ և դժվարանցանելի են: Հաճելի է այդ ճանապարհով շարժվել լանդշաֆտի միջով՝ այդքան մոտիկից հաղթահարելով տարատեսակ զոնաները:

Սա արկած է դեպի գեղատեսիլ, խորհրդավոր և հետաքրքրաշարժ երկրներ: Ուղին կարող է սկսվել տարբեր քաղաքներից և երկրներից։ Օրինակ՝ սկսելով Վրաստանից դուք կարող եք ուսումնասիրել բազմաթիվ քաղաքներ, ինչպիսիք են Թբիլիսին և Քութայիսին, հին Մցխեթան և հնագույն քարանձավային քաղաքը՝ Ուփլիսցիխեն և այլն, այդպես շարունակ նույնը անել նաև Հայաստանում:

       Ճանապարհն անցնում է նաև Տավուշի մարզով, որը շատ հայտնի է իր հարուստ և գեղեցիկ բնությամբ, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Դիլիջան ազգային պարկի արահետը նույնպես հիանալի տարբերակ է այդտեղից սկսելու համար: Բացի իր անտառների և լանդշաֆտների խտությունից և գեղատեսիլ լճերից, ինչպիսիք են Գոշը կամ Պարզը, թաքնված ջրվեժները և այլն: Այս տարածքը նաև մշակութային տեսանկյունից հարուստ է, բազմադարյա շինություններով, ինչպիսիք են Հաղարծին և Գոշավանք վանական համալիրները (10-րդ դար), ինչպես նաև քիչ հայտնի, բայց նույնքան հետաքրքրաշարժ տեսարժան վայրեր:

        Անդրկովկասյան արահետը հիասքանչ ուղի է արշավների ընթացքում վրաններում ապրելու և լեռների նկատմամբ նոր հայացքներ զարգացնելու համար: Այս արահետը կարող է օգնել ձեզ վերամիավորվել բնության հետ և գնահատել նրա աստվածային գեղեցկությունը: Լեռներով և հարթավայրերով քայլելը ձեզ կպարգևի անկախ լինելու զգացում, ազատ և վերջապես հանգստանալու քաղաքային կյանքի  աղմուկից,  որը անհրաժեշտ է յուրաքանչյուրին: