Բարբառները և մենք
Հայոց լեզուն հայ ժողովրդի հոգևոր մշակույթի ամենանվիրական ստեղծագործությունն է, որ ստեղծվել, մշակվել ու զարգացել է դարերի ու հազարամյակների ընթացքում և մեր ժողովրդի կենդանի, տեսանելի հիշատակարանն ու կենսապատումն է: Սքանչելի ու ինքնատիպ հայոց լեզուն իր մեջ արտացոլում է մեր ժողովրդի կյանքի ողջ պատկերը: Ինչպես յուրաքանչյուր ընդհանուր, համաժողովրդական լեզու, այնպես և հայերենն ունի իր տարածքային ճյուղավորումները, տարածքային տարբերակները՝ բարբառները:
Իսկ թե ինչպես կարտահայտվի տավուշեցին բարբառի մասին, կարդացե՛ք ստորև:
Բարբառը մեր գոհության ամենակարևոր պյաննա: Տրանով մենք տարբերվըմ ենք մնացածից, մեր հըրևան դըլիջանցիքից, իջևանցիքից, նոյեմբերյանցոնցից, շամշադնեցոնցից: Մենք տրանով եզակի ենք:
Մեր լեզուն պատմութինի հետ, որ զարգացելա կրական լեզվի ու բարբառի հետ ուսլուբին փոխվելա, թազա բառերա էկել: Մեր կեղերըմը լեզուն ուշա փոխվել, համա քաղաքըմը շուշուտա փոխվել:
Մեր բարբառնին իրարից տարբեր են, բայց դե իրար նման պյաներ կան. օրինակ վեր ասըմ ենք կետ արած կյալիսա, մեր Տավուշըմ 4 /տարածաշրջան/ տեղն էլ նույն ձևա հըսկացվըմ: Կամ բեջուռա բառը, լըղաճաք լիլը, թինգը տալը, գյազդակը, իմը դյուզին հետան, աբռահուշտիկը տեհե պյաները:
Մեր ու Լոռվա բարբառնին էլ են նման, օրինակի հըմար որ ասըմա Անձրևա կյալի, լոռեցին ասըմա դըռա՜նը, մենք էլ ասըմ ենք տռա՜նը: Դե մեր լոռեցիք սիրըմ են շուլուղ անեն էրգըրըցնիլով. օրինակ վեր ասմա մանկապարտեզը որտե՞ղ է, ասըմա րեխաա՜նց:
Շատ վախտ կրական հայերենի բառերը ժըղոուրդը սխալա հըսկանըմ, դրա հըմար ծիծաղիլու պյաներ շատա լըմ. օրինակ ճակընդեղի հըմար հազար բառ կա. տակ, ճըկանդեղ: Կամ ումուդ բառը. հույսա նշանակըմ, համա մի քանի տեղ համընգնըմա այտա բառի հետ, ու տեհե լի՜քը պյաներ:
Մեր բարբառների մեջ օտար պյաները շատ են, դե հմի կյանքա, կպտահի. մեր բախտիցա:
Բայց դե մերն ուրիշա՜…