search
Գլխավոր  /  Արդշինբանկը

Արդշինբանկը

0
0

Արդշինբանկը հանդիսանում է ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Բանկի գործունեության առաջնահերթություններից են խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծերի ֆինանսավորումը, առաջին հերթին, Հայաստանի ռազմավարական արդյունաբերության և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը, էլեկտրոնային բանկինգը, միջազգային դրամական փոխանցումները։

Արդշինբանկը Հայաստանում միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային երեք վարկանիշ՝ S&P Global Ratings, Moody’s և Fitch։ Հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ, MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի փոխկապակցված անդամ, VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, SWIFT Միջազգային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգի, «ArCa» պրոցեսինգային ընկերության լիիրավ անդամ և բաժնետեր։ Բանկն ունի ամենաընդլայնված մասնաճյուղային ցանցը երկրում՝ թվով 60 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում և մեկ ներկայացուցչություն Փարիզում։

Առաքելություն

Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:

Արժեքներ

Պատասխանատվություն

Վստահելիություն

Հասանելիություն

Արդյունավետություն

Որակ

Արդիականություն

Տեսլական

Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:

Բանկի մասնաճյուղեր

Իջեվան մասնաճյուղ

ք.Իջևան, Մելիքբեկյան, 10

Հեռ. +374 263 42448, 43922

երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ՝ 10:15-13:45

Դիլիջան մասնաճյուղ

ք.Դիլիջան, Մյասնիկյանի 60

Հեռ. +374 268 22342

երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45

Նոյեմբերյան մասնաճյուղ

ք.Նոյեմբերյան, Նոյեմբերի 29 փ, 1/1

Հեռ. +374 266 22220

երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45

Տավուշ մասնաճյուղ

ք.Բերդ, Այգեստանի 2

Հեռ. +374 267 21194, 22093

երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45

Բանկոմատները գտնվում են մասնաճյուղերի հասցեում

+37412 22 22 22, (+37410) 59 04 04

Սոց․ կայքեր

Կապվել կազմակերպության հետ