search
Գլխավոր  /  Յունիբանկ

Յունիբանկ

0
0

Յունիբանկ ԲԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն: Յունիբանկը դինամիկ զարգացող նորարարական բանկ է, որն իր հաճախորդներին տրամադրում է մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների լայն շրջանակ: Յունիբանկը ձգտելու է իր գործառնությունների, առաջարկվող ծառայությունների և գործիքների տեսականին ընդլայնելու ճանապարհով դառնալ ունիվերսալ բանկ յուրաքանչյուր հաճախորդի համար` ընդառաջ գնալով հաճախորդների պահանջմունքներին, առավելագույնս բավարարելով դրանք իր ծառայությունների թե տեսականու ընդլայնման, թե սպասարկման որակի բարձրացման շնորհիվ: Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 55 մասնաճյուղով՝ Հայաստանում, Արցախում, Ղազախստանում, ինչպես նաև Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

Բանկի առաքելություն

Նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների, բաժնետերերի և գործընկերների ֆինանսական վիճակի բարելավմանը, ինչպես նաև՝ որակյալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկի բավարարմանը:

Բանկի արժեքները

ուժեղ թիմ և արդյունքին նպատակաուղղվածություն

հասարակության վստահություն

ուշադիր և ազնիվ վերաբերմունք հաճախորդների նկատմամբ

հեղինակություն, հուսալիություն և կայունություն

Մենք ձգտում ենք

  • ամրապնդել և ընդլայնել բանկի դիրքերը ֆինանսական շուկայում
  • ապահովել ծառայությունների մատուցման բարձր որակ և կատարելագործել սպասարկման գործընթացը
  • բարձրացնել պահանջված բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը
  • ներդնել բիզնեսի վարման թափանցիկ մոդելի և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը
  • բարձրացնել բանկի ներդրումային գրավչությունը

Բանկի մասնաճյուղեր և բանկոմատներ

Իջևանի մասնաճյուղ

Անկախության փող. 19

Հեռ: (+37443) 004315

Երկ. - Ուրբ.: 09:30 - 16:30

Բանկոմատներ

«Իջևան» մասնաճյուղ, Անկախության 19, երկ.-ուրբ./9:30-16:30

«Իջևան» մասնաճյուղ, Անկախության 19, 24/7

Սոց․ կայքեր

Կապվել կազմակերպության հետ