search
Գլխավոր  /  Ակբա բանկ

Ակբա բանկ

0
0

ԱԿԲԱ բանկը հիմնադրվել է 1996 թվականին Եվրոպական միության ՏԱԱՊՀ ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հանդիսանում է ՀՄՖՀԸ վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ, միջազգային VISA քարտային վճարային համակարգ և տեղական ArCa քարտային վճարումների հիմնադիր անդամ համակարգ։  Բանկը American Express (Ամերիկյան Էքսպրես) վճարային քարտերի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում։ Բանկն ունի 63 մասնաճյուղ, որից 18-ը Երևանում, մնացածը՝  Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև 180 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Բանկի առաքելությունը

Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը:

Բանկի արժեքները

Սոցիալական պատասխանատվություն

Հավատարմություն

Թափանցիկություն

Նորարարություն

Հոգատարություն հաճախորդների հանդեպ

Բանկի գործառույթները

Ակբա բանկը ՀՀ առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ`

  • բանկային հաշիվների բացում և սպասարկում,
  • դրամական միջոցների փոխանցում,
  • արտարժութային գործառնություններ,
  • ցպահանջ և ժամկետային ավանդների ներգրավում,
  • միջազգային առևտրային գործարքների ֆինանսավորում (ակրեդիտիվներ, երաշխիքներ),
  • առևտրային, գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային վարկերի տրամադրում,
  • միջազգային և տեղական պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում,
  • հաշիվների կառավարում ACBA Digital բջջային հավելվածի միջոցով,
  • բրոքերային ծառայությունների մատուցում, ռեեստրի վարում և կորպորատիվ արժեթղթերի պահառություն իրականացում:

Բանկի մասնաճյուղեր

«Տավուշ» մասնաճյուղ

ք. Իջևան, Վալանսի փ. 6/4

Աշխատանքային ժամեր՝ 09:30-18:00

«Դիլիջան» մասնաճյուղ

ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 37/2

Աշխատանքային ժամեր՝ 09:30-18:00

«Նոյեմբերյան» մասնաճյուղ

ք. Նոյեմբերյան, Բարեկամության 2

Աշխատանքային ժամեր՝ 09:30-18:00

«Բերդ» մասնաճյուղ

ք. Բերդ, Լևոն Բեկի 1/3<br />

Աշխատանքային ժամեր՝ 09:30-18:00

Բանկի բոլոր մասնաճյուղերում գործում են կանխիկի ընդունման տերմինալներ։
09։30-ից մինչև 18։00 գործում են բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներում տեղադրված տերմինալները։
Իսկ շուրջօրյա գործող կանխիկի տերմինալները տեղակայված են  վերը նշված մասնաճյուղերում՝

Կապվել կազմակերպության հետ