search
Գլխավոր  /  Փորձառություններ  /  Սովորեք փայտի փորագրություն Իջևանում

Վահե Մայիլյանը հյուրերին առաջարկում է կեսօրյա կամ մեկօրյա քայլարշավներ Տավուշի մարզում, ինչպես նաև փայտի փորագրության վարպետաց դասեր կա՛մ իր արհեստանոցում, կա՛մ քայլարշավների ընթացքում՝ հենց ճանապարհին։ Վարպետը 4-րդ սերնդի փայտագործ է և քայլարշավային մասնագիտացված զբոսավար։

Վահեի արվեստանոցը գտնվում է Իջևանի կենտրոնական հրապարակում։ Վարպետը կցուցադրի իր փայտի փորագրության հմտությունները փայտի կտորների և ծառարմատների վրա, որոնք նա հավաքում է արշավների ընթացքում։ Այցելուները կարող են Վահեի օգնությամբ փորագրել, այնուհետ իրենց պատրաստած աշխատանքը վերցնել իրենց հետ։

Ավելին՝ https://myarmenia.si.edu/hy/guide/experience/learn-woodcarving-local-master/