search

Ի՞նչ եք փնտրում.

 Հայկական էթնիկ նկարազարդումներով փայտե ձեռագործ տիկնիկները «Մարէ» ապրանքանիշի հուշանվերների գլխավոր առանցքն են: Այս ապրանքանիշի մաս են կազմում ձեռագործ տիկնիկ –կախազարդերը, գոբելեն կարպետները, ասեղնագործ իրերը, նկարազարդ պայուսակներն ու սփռոցները, սպասքի ամենատարբեր պարագաները:


Ինչո՞ւ ընտրել «Մարէն».

Մի պատառ հայկականություն. այսպես կարելի է անվանել «Մարէ» ապրանքանիշի հուշանվերները: Դրանցում ներկայացված են հայկական կիրառական արվեստի բազմաթիվ ճյուղեր գոբելենագործություն, ասեղնագործություն, նկարչություն:
«Մարէ»-ի արտադրանքը հիմնված է 20 տարվա փորձի վրա՝ ամփոփելով նկարիչ ձևավորողի մասնագիտական հմտություններն ու ճաշակը:


Խաղաղության դեսպանները.

Տիկնիկների նկարազարդումների սկիզբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Նախ սկսեցին ծնվել հայկական տարազի նրբերանգներով զարդանախշված տիկնիկ-կախազարդերը: Դրանք հայուհիների փոքրիկ կերպարներ են՝ նպատակ ունենալով այն ձեռքբերողին հիշեցնել հայի, Հայոց ցեղասպանության ու այդ ողբերգականությունը վերապրած տոկուն կամքի մասին: Դրանք մեկ այլ խորհուրդ էլ ունեն՝ պարզապես լինել խաղաղության դեսպան:
Ավելի ուշ փոքրիկ կախազարդերից բացի, սկսեցին նկարազարդվել ավելի մեծ չափի փայտե տիկնիկները՝ հանդերձավորելով ազգային տարազի զարդանախշերով:


Ի՞նչ է թաքնված QR կոդի տակ.

«Մարէն» միավորել է ավանդական արժեքներն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Տիկնիկներից պատրաստված կոմպոզիցիաներում օգտագործված QR կոդը հնարավորություն է տալիս հաղորդակից լինել կիրառված տարազին համապատասխան հայկական ազգային երգն ու պարը: