search
Գլխավոր  /  SMART Resort Villa

SMART Resort Villa

0
0
Ցանկանո՞ւմ եք յուրահատուկ այցելելություն դեպի Դիլիջան? Smart Mountains Resort հասնելուն պես ձեզ կդիմավորեն սեփականատերը կամ մենեջերը, և դուք կգտնեք իդեալական լեռնային տեսարանով գեղեցիկ և մաքուր բարեկարգ մի կառույց, որտեղ կանցկացնեք անմոռանալի հանգիստ Դիլիջանում: Տավուշի մարզի գեղատեսիլ Դիլիջան քաղաքը բնության հիանալի վայր է ընտանեկան լիարժեք հանգստի համար: Հարմարավետ ու բարձրակարգ կառույցը առաջարկում է նրբերանգ ծաղկներով լի բակ, ջակուզիով ննջարան և բացօթյա ճաշասենյակ: Վիլլան ունի 5 ննջասենյակ, 6 լոգարան, 6 հեռուստացույց արբանյակային ալիքներով, ճաշասենյակ, հայկական ավանդական գինետուն, սաունա, կինոդահլիճ և դեպի բնության ֆանտաստիկ տեսարաններ նայող պատշգամբ : Դրսում դուք կգտնեք եղևնիներով շրջապատված բակ, թոնիր խորովածի համար, խաղահրապարակ և լողավազան: Եթե ​​սիրում եք ընտանիքի կամ ընկերների համար ճաշ պատրաստել, առաջարկում ենք ժամանակակից սարքավորումներով հագեցած խոհանոց, ներառյալ միկրոալիքային և էլեկտրական վառարաններ, սառնարան, ինչպես նաև նորաոճ սպասք: Եթե ​​նախընտրում եք «բացօթյա» ընթրիք, ապա կգտնեք լիովին կահավորված բացօթյա ճաշասենյակ, որտեղ կարող եք վայելել Տավուշի մեղմ եղանակը: Հարմարավետության մակարդակը հաճախ սահմանում է կյանքի մակարդակը: Հետեւաբար, մենք մտածել ենք յուրաքանչյուր մանրուքի մասին: Ցանկացած միջոցառում կարող եք անցկացնել մեզ մոտ: Ամբողջ համալիրը ձեր տրամադրության տակ է: Դուք պարզապես վստահեք և վայելեք միջոցառումը:  
+374 94 42 47 72 +374 55 15 20 55

Սոց․ կայքեր

Կապվել կազմակերպության հետ