search
Գլխավոր  /  Գոշ լիճ

Գոշ լիճ

0
1
Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտքում է գտնվում Տավուշի մարզի  հայտնի գեղատեսիլ վայրերից մեկը։ Լիճն իր անունը ստացել է հայ գրող և հասարակական գործիչ՝ Մխիթար Գոշի անունից: Հետաքրքիր է իմանալ։  Լիճը առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով՝ լճի մակարդակի իջեցումից հետո և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին՝ հասնում է ընդամենը 14 °C։

Սոց․ կայքեր

Կապվել կազմակերպության հետ