search
Գլխավոր  /  Թաքնված ջրվեժ

Թաքնված ջրվեժ

0
4

Հաղարծին վանական համալիրի մոտ գտնվող «Թաքնված» ջրվեժը իսկապես Տավուշի մարզի թաքնված վայրերից մեկն է։ Համեմատած մյուս ջրվեժների ՝ Թաքնված ջրվեժն ավելի փոքր է, բայց ունի իր հմայքը։ Ջրի հոսքը թափվում է ժայռերի միջով և ստեղծում անհավանական կապույտ ջուր: Նրա գեղեցկությունը պարզապես հմայող է:

Այս թաքնված գանձը բացահայտելու համար ձեզ հարկավոր է ընդամենը միակ արահետով քայլել մոտ 1,5 կմ ՝ շրջապատված սաղարթախիտ անտառներով: Արկածներ փնտրողների համար կա արտաճանապարհային մեքենաներով ջրվեժ հասնելու հնարավորություն ։

Եթե որոշեք այցելել Թաքնված ջրվեժ, մի հապաղեք, մի փոքր ուսումնասիրեք տարածքը, դուք կհանդիպեք մեկ այլ տպավորիչ տեսարժան վայրի՝ Հաղարծին վանական համալիրին։

 

Կապվել կազմակերպության հետ