Տրանսկովկասյան արահետ
Տրանսկովկասյան արահետը տարածաշրջանային արահետային ցանց է, որը կազմում է մոտավորապես 3000 կմ՝ Սև ծովից մինչև Արաքս գետ։
«Դիլիջան» ազգային պարկն ունի 20 և ավելի քայլարշավային արահետները, որոնք էլ ունենք 100 կմ և ավելին երկարություն։ Արահետային ցանցը պտտվում է համայնքով մեկ՝ շոշափելով ճանապարհի բոլոր գյուղերն ու պատմական վայրերը:
Խաչարձանից՝ Գոշ լիճ
Քայլարշավը սկսում ենք Խաչարձանից՝ անցնում պտղատու այգիներով լի պատմական հովտով, այդպես մինչև վերևի սարահարթը: Ճանապարհին կհանդիպեք մարգագետինների, որոնցով Գոշի և Խաչարձանի գյուղացիները, լքված Ջերմակայան գյուղով՝ մոտենում են իրենց դաշտերին և այգիներին։
Կանաչով և ծաղիկներով ծածկված տարածությանը հետևելով, կհասնեք մինչև անտառի մուտքը, այնտեղից էլ դեպի Գոշի լիճ։
Այս արահետն իր մեջ կրում է վաղուց մոռացված պատմական տեղեկություն: Ճանապարհը գնում է հին ու գերաճած լեռնային արահետներով, որոնցով Ջերմակավանի գյուղացիները գետի կողքին գտնվող իրենց այգիներից մրգեր էին հավաքում: Գյուղը քանդելուց հետո ճանապարհները կորցրել են իրենց նշանակությունը և մոռացվել։
Ավելին՝ Տրանսկովկասյան արահետ
Հաղարծնի վանքից՝ մինչև Հովք
Տեղացիները պատմում են մի գաղտնի և հնագույն ճանապարհի մասին, որն իր ժամանակին Հաղարծնի վանք հասնելու համար՝ օգտագործել է Աղջկաբերդի իշխանուհին։ Շրջապատող արքայազների ուշադրությունից խուսափելու համար, իշխանուհին աննկատ հենց այդ անտառամիջյան ճանապարհով է անցել: Ասում էին, որ երթուղին կորել էր ժամանակի ընթացքում, սակայն վերջերս դրա որոշ հատվածներ հայտնաբերվել են և այժմ կարելի է քայլելով հատել որպես Տրանսկովկասյան արահետի մի մաս:
Հովքի լեռնաշղթայի երկայնքով, դեպի ազգային պարկի հովիտների, կենտրոնական Տավուշի և Իջևանի կողմ են բացվում Հարավկովկասյան համայնապատկերի ամենաբարձր տեսարանները:
Ավելին՝ Տրանսկովկասյան արահետ
Դիլիջանի կենտրոնից դեպի Ջուխտակվանք և Հաղարծին
Պատրաստվեք լուրջ արշավի: Ճանապարհ կանցնեք լեռների վրայով և կիրճերով՝ Դիլիջան քաղաքի մի ծայրում գտնվող Ջուխտակվանքից դեպի Հաղարծին:
Գեղեցիկ, բայց միաժամանակ դժվարին քայլարշավը թույլ կտա ուսումնասիրել Դիլիջանը շրջապատող սաղարթախիտ անտառները և վսեմ լեռներ, անցնել լքված արտերի և Խաչքարերի դաշտերի կողքով: Մարդկանց կողմից չպահանջված հողատարածքներ և կուսական բնաշխարհ…Չմոլորվեք բացօթյա լաբիրինթոսում, հետևեք նշաններին և օգտագործեք քարտեզ կամ GPS սարք՝ ընտրված ուղու վրա մնալու համար:
Ավելին՝ Տրանսկովկասյան արահետ