Ամրոցը գտնվում է Սևքար գյուղի հարավային ծայրամասում՝ բարձունքի վրա։ Ամրոցը կոչվում է բլրի լանջին կառուցված ոչ մեծ եկեղեցու անունով: Պեղումները հաստատում են, որ ամրոցը կառուցվել է մ. թ. ա. VII—VI դարերում և գոյատևել մինչև միջին դարերը: Այստեղ հայտնաբերվել են խեցեղեն մի շարք առարկաներ, որոնք զարդարված են գծանախշերով: Գտնվել են սև, կարմիր և վարդագույն փայլեցված սափորներ, կավե անոթներ, կարասներ և այլ հետաքրքիր առարկաներ:
Նմանատիպ վայրեր
0