Պարզ Լիճ
Դիլիջանից հեռանում ենք ընդամենը 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ կնկատեք շրջապատված անտառներով Պարզ լճիը։ Այստեղ այցելուներին հնարավորություն է ընձեռվում նավարկել և հիանալ բնության հրաշքով՝ անմիջապես ջրի ավազանի ցանկացած կետից։ Լիճը շքեղ է՝ տարվա ցանկացած եղանակին։
Հետաքրքիր է իմանալ։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Նկատվում են սողանքային երևույթներ։