search
Գլխավոր  /  Շխմուրադի վանք

Շխմուրադի վանք

0
1
Տավուշի անտառում թաքնված Շահմուրադի (Շխմուրադի կամ Գետակիցք) վանական համալիրը՝ Հայաստանի չգործող ու կիսավեր սրբավայրերից է: Շահ Մուրադի վանքը կառուցվել է XIII դարում: Այն գտնվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում։ Վանքի տարածքում է գտնվել Շահ Մուրադ գյուղը, որից մնացել է մի չնչին  մաս: անքը համեստ չափեր ունեցող, չորս կառույցների միաձույլ ամբողջություն է։ Շահմուրադը եղել է Վարագաջուր գետի վերին և միջին հոսանքի գյուղերի բնակչության մշակութային և լուսավորութան կենտրոնը, նշանավոր ուխտատեղին։ Հուշարձանների կառուցողները նպատակ չեն ունեցել որևէ բանով մարդկանց զարմացնելու կամ պարծենալու։ Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, դրան արևմուտքից կից ժամատնից, հարավի գավթից և եկեղեցուն ու գավթին կից՝ «Խորանիկ» կոչվող կառույցից։ Առաջին երեք գլխավոր կառույցները կառուցված են սրբատաշ քարից, իսկ «Խորանիկը»՝ կրով ծեփված, անտաշ և կիսատաշ քարերից։ Բացի այդ կառույցներից վանական համալիրը ունեցել է նաև օժանդակ շենքեր, միաբանության համար բնակարաններ, պարիսպ և այլն։ Ներկայումս վանքի արևելյան կողմում դրանցից մնացել են քարակույտներ:

Կապվել կազմակերպության հետ