Մանթաշ ամրոցը, որը Բագրատունիների ժամանակաշրջանի ամրոցներից է, գտնվում է Իջևան քաղաքից 7 կմ հարավ` Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին և շրջափակված է լայն, բրգաձև պարիսպներով:
Ամրոցն ունեցել է երկու մուտք, որոնց դռները եղել են ամբողջական մեծ քարերից: Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը: Պատմական աղբյուրներում Մանթաշ ամրոցը միշտ հիշատակվում է Կայան բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է X դարի առաջին քառորդում:
Ամրոցը կրկնահարկ էր, աստիճանավանդակի նման, իսկ առաջին հարկը բավական ընդարձակ։ Հյուսիսից բարձրացել է մեկ այլ քարաժայռ, որի վրա տեղավորված էր ամրոցի երկրորդ աստիճանը` միջնաբերդը։
Նմանատիպ վայրեր
0