ԳԱԳԱ ԲԵՐԴ
Գագա բերդը գտնվում է Շավարշավան գյուղից արևելք, Գագա դաշտի հարավային
կողմում, կառուցվել է 989—1020 թթ. Գագիկ Ա. Բագրատունու անունով: 1123 թ. վրաց
Դավիթ Շինարար թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը: XII դարի
վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին` որպես պարգև նրա ռազմական
սխրանքների և վրաց արքունիքին մատուցած ծառայությունների համար: Գագա բերդը
եղել է Զաքարյանների իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի
պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիսարևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը:
1236 թվականին մոնղոլները պաշարել են բերդը: XIII դարի երկրորդ կեսից հետո
Գագա բերդը այլևս չի հիշատակվում: Պահպանվել են բերդի պարսպապատերը,
վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով: 20-ից
ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և դիտանցքեր:
Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով
կառուցված է մի փոքր եկեղեցի, որը կոչվում է ս. Սարգիս: Այն մի քանի անգամ
վերանորոգվել է և այժմ էլ կանգուն Է: