Զիկատար արգելավայր
Տավուշի մարզի արգելավայրերից ամենաերիատասարդը Զիկատարն է, որը հիմնվել է 2010 թվականին։ Զիկատար արգելավայրը ստեղծվել է անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համար։ Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունն են։
