search
Գլխավոր  /  ՕԿՈՆԻ ԱՄՐՈՑ

ՕԿՈՆԻ ԱՄՐՈՑ

0

Ամրոցը գտնվում է Ենոքավան գյուղից 25 կմ արևմուտք, ծովի մակարդակից 1600—
1700 մ բարձրության վրա, ալպիական մարգագետինների գոտում, Աղստև գետի Թալա
վտակի ձախ ափին: Այն կիսակլոր է, պատերի հաստությունը հասնում է 3 մ: Տարածքը
կազմում է 1,25 հեկտար: Հարավից և արևմուտքից, արտաքին պատերի շարքից 20 մ
հեռավորության վրա կառուցված է պաշտպանական երկրորդ գիծը: Հարավարևմտյան պատի անկյունը ամրացված է 5 մ բարձրությամբ աշտարակով: Ամրոցի
հյուսիս-արևմտյան կողմի պատի երկրորդ շարքի բացակայությունը բացատրվում Է
միայն նրանով, որ չեն հասցրել լիովին ավարտել շինարարությունը:
Պահպանվել Է ամրոցի հարավ-արևելյան մուտքը, որի երկու կողմում շարված են 10—
12 մ երկարությամբ պատեր՝ առաջացնելով մինչև 10 մ երկարությամբ միջանցքը,
մուտքը ամրացնելու համար:

Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ