search
Գլխավոր  /  ՍՐՎԱՆԵՍԻ ԱՄՐՈՑ

ՍՐՎԱՆԵՍԻ ԱՄՐՈՑ

0
Գտնվում Է Թմբադիր ամրոցից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ քարքարոտ բլրի վրա, զբաղեցնում Է մոտ երկու հեկտար տարածություն: Աչաջրցիները ամրոցը կոչում են նաև Սուրբ Հովհաննես: Բլրի արևմտյան լանջերն ունեն մեծ թեքություն, այդ պատճառով էլ չեն ամրացվել, իսկ արևելյանը ամրացվել է մեկ շարք մինչև 2 մ հաստությամբ և 1 մ բարձրությամբ պարսպապատով: Ամրոցի հյուսիսային անկյունում պահպանվել է Սուրբ Հովհաննես մատուռը, որի անունով էլ կոչվում է ամրոցը: Հավանական է, որ ամրոցի այդ մասում էլ եղել է մուտքը: Այս ոչ մեծ ամրոցը ունեցել է պաշտպանական նշանակություն․ այստեղ թաքցվել են անասունները, երբ զավթիչները հարձակվել են բնակիչների վրա:
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ