search
Գլխավոր  /  ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿԻ ԱՄՐՈՑ

ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿԻ ԱՄՐՈՑ

0
Գտնվում է Սևքար գյուղի հարավային ծայրամասում՝ բարձունքի վրա, զբաղեցնում է ավելի քան 1,5 հեկտար տարածություն, հարավից ու հարավ-արևելքից թեք լանջեր են, և պարսպապատելու հարկ չի եղել: Հյուսիսային կողմից ամրացվել է երեք զուգահեռ, իսկ արևմուտքից մեկ շարք պարսպապատերով, որոնց լայնությունը հասնում է 3 մ: Ամրոցը կոչվում է բլրի լանջին կառուցված ոչ մեծ եկեղեցու անունով: Պեղումները հաստատում են, որ ամրոցը կառուցվել է մ. թ. ա. VII—VI դարերում և հարատևել մինչև միջին դարերը: Այստեղ հայտնաբերվել են խեցեղեն մի շարք առարկաներ, որոնք զարդարված են գծանախշերով: Գտնվել են սև, կարմիր և վարդագույն փայլեցված սափորներ, կավե անոթներ, կարասներ և ուրիշ այլ առարկաներ:
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ