Պարզ Լիճ
			Դիլիջանից հեռանում ենք ընդամենը  9 կմ հյուսիս-արևելք, որտեղ կնկատեք շրջապատված  անտառներով Պարզ լճիը։ Այստեղ  այցելուներին հնարավորություն է ընձեռվում  նավարկել և հիանալ բնության հրաշքով՝ անմիջապես ջրի ավազանի ցանկացած կետից։ Լիճը շքեղ է՝ տարվա ցանկացած եղանակին։
Հետաքրքիր է իմանալ։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Նկատվում են սողանքային երևույթներ։		
	 
	    
            
 
			 
			 
			 
			