search
Գլխավոր  /  ԹԽԿՈԻՏ ԶՈՐԻ ԱՄՐՈՑ

ԹԽԿՈԻՏ ԶՈՐԻ ԱՄՐՈՑ

0

Թխկուտ ձորի ամրոցը` 0,5 հեկտար տարածությամբ, գտնվում է Աղստևի վտակ Թալա
գետից ոչ հեռու մի բարձունքի վրա` Աստղի բլուր ամրոցից 4 կմ դեպի արևելք:
Հարավից և արևելքից պաշտպանված է լեռներով և կարիք չի զգացվել լրացուցիչ
կառուցումների:
Ամրոցը ուղղանկյունաձև է և արևելքից պաշտպանված երկշարք պարիսպներով:
Հարավային մասը և արևելյան ներքին պատը ամրոցը բաժանում են երկու մասի:
Պահպանվել են 3 մ լայնությամբ պատի առաջին և երկրորդ շարքերը:
Թխկուտ ձորի, ինչպես նաև Կոտաքարի ամրոցները հանդիսացել են ռազմական
ժամանակի պահակակետ՝ Թալա գետի կողմից Աստղի բլուր ամրոցը պաշտպանելու
համար:

Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ