search
Գլխավոր  /  ԳԱԳԱ ԲԵՐԴ

ԳԱԳԱ ԲԵՐԴ

0
Գագա բերդը գտնվում է Շավարշավան գյուղից արևելք, Գագա դաշտի հարավային կողմում, կառուցվել է 989—1020 թթ. Գագիկ Ա. Բագրատունու անունով: 1123 թ. վրաց Դավիթ Շինարար թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը: XII դարի վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին` որպես պարգև նրա ռազմական սխրանքների և վրաց արքունիքին մատուցած ծառայությունների համար: Գագա բերդը եղել է Զաքարյանների իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիսարևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը: 1236 թվականին մոնղոլները պաշարել են բերդը: XIII դարի երկրորդ կեսից հետո Գագա բերդը այլևս չի հիշատակվում: Պահպանվել են բերդի պարսպապատերը, վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով: 20-ից ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և դիտանցքեր: Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով կառուցված է մի փոքր եկեղեցի, որը կոչվում է ս. Սարգիս: Այն մի քանի անգամ վերանորոգվել է և այժմ էլ կանգուն Է:
Write Your MessageYour Full NameYour E-mail Address

POST A COMMENT

Write a Review

Կապվել կազմակերպության հետ