search
Title Image

Կարևոր է իմանալ

«Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը»
Գլխավոր  /  Կարևոր է իմանալ

Կարևոր է իմանալ

Բացահայտեք և միացեք մեծ տեղական բիզնեսներին

Լեզու

Հայաստանի ինչպես մյուս, այնպես էլ Տավուշի մարզում պաշտոնական լեզուն հայերենն է։ Հայերենից զատ՝ տեղաբնակներից շատերը հաղորդակցվում են ռուսերեն և անգլերեն լեզուներով նույնպես։ Շրջելով մարզում կնկատեք, որ շենքերն ու հասարակական վայրերը աչքի են ընկնում լատինատառ ցուցանակներով։

Տաքսի  ծառայություններ

Տավուշի մարզում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաները շատ են։ Յուրաքանչյուր կիլոմետրի համար կվճարեք 100 դրամ, իսկ նվազագույն նստելավարձը՝ 400 դրամ է։

Հարմարավետ ավտոմեքենա կարող եք գտնել ինչպես խաչմերուկներում, այնպես էլ մարդաշատ վայրերում։ Չենք մոռանում՝ Երևանից Տավուշ ուղևորվող փոքր ավտոբուսների կայանատեղին՝ Հյուսիսային ավտոկայանն է։

Դրամ և արժույթ

Եթե պատրաստվում եք ճանապարհորդել Տավուշի մարզում, նշանակում է, հասցրել եք ծանոթանալ հայկական դրամի հետ։ Միայն փոքր հուշում՝ տարադրամի  փոխանակման  կետեր  կարելի է գտնել մարզի քաղաքների տարբեր մասերում։ Հայկական  դրամի բոլոր փոխարժեքները  կարող  եք  գտնել  www.eba.am  կայքում։

Երթուղային տաքսիներ

Երթուղային տաքսիներով երթևեկելն ունի մի շարք առավելություններ, նախ կծանոթանաք տեղացիների հետ։ Վստահեցնում ենք, ճանապարհին դուք ձեռք կբերեք տեղացի բարեկամներ, ովքեր ձեր «գծած» երթուղիները կփոխարինեն նորերով։ Նրանք մեծ հաճույքով կհուշեն՝ ո՞ւր գնալ և ի՞նչ տեսնել։

Ներկայացնում ենք ժամանակացույցը։

Իջևան-Երևան ուղղություն 09։00, 10։00, 12։00,14։00,15։30, 17։00 (շարժվում է Իջևանի ավտոկայանից)

Երևան-Իջևան ուղղություն 09։00, 10։00, 12։00,14։00,16։00,17։30 (շարժվում է Երևանի ավտոկայանից, չշփոթել Հյուսիսային ավտոկայանի հետ)

Իջևան-Վանաձոր ուղղություն 11։00,15։00,17։00 (շարժվում է Իջևանի ավտոկայանից)

Վանաձոր-Իջևան ուղղություն 08։30, 10։30, 14։30 (շարժվում է Վանաձորի ավտոկայանից)

Արտակարգ  իրավիճակների համարներ

  • 101-Հրշեջ ծառայություն
  • 102-Ոստիկանություն
  • 103-Շտապ օգնության ծառայություն
  • 114-Թեժ գծի ծառայություն
  • 116- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
  • 188-Պաշտպանության նախարարություն
  • 911/112-Արտաարգ իրավիճակների արձագանքման ծառայություն

 Բացման ժամեր

Մարզային ժամանակացույցը թույլ կտա, որպեսզի  ունենաք կազմակերպված ճանապարհորդություն։

Կիսվում ենք անհրաժեշտ տեղեկատվությամբ։

  • Շատ եկեղեցիներ կարող եք այցելել առավոտյան ժամը 9-ից՝ մինչև երեկոյան 18։00-ը
  • Մարզի շուկաներն աշխատում են առանց հանգստյան օրերի /09։00-18։00/
  • Թանգարանները  և  պատկերասրահներն աշխատում են յուրաքանչյուր օր, բացառությամբ՝ երկուշաբթիի
  • Բանկերը երկուշաբթիից ուրբաթ  աշխատում են առավոտյան  9.30-ից  մինչև 17։30, շաբաթ օրը՝ 10.30-ից 13.30
  • Սրճարանները  բաց  են առավոտյան  ժամը  10-ից՝ մինչև կեսգիշեր
  • Ռեստորանները՝ առավոտյան  11-ից՝ մինչև կեսգիշեր
  • Խանութները բացվում են ժամը 10-ին և փակվում  են 19։00-ից  ժամը 10-ն  ընկած  ժամանակահատվածում

 Բջջային հեռախոսներ

Հայաստան ժամանելուն պես վստահ ենք հասցրել եք ծանոթանալ և ձեռքբերել բջջային կապ։ Vivacell, Ucom և Beeline՝ լայնորեն տարածված են և հասանելի բոլորին։ SIM քարտերը կարելի է վերալիցքավորել հեռախոսների վերանորոգման կետերում։ Քարտերն ապահովում են  3G կամ 4G  ինտերնետային գերհզոր կապ։