search

Տավուշի տուրիզﬕ ակումբ

🔊Մարտի 3-ին Hovaz Wine Rooms DILIJAN-ում տեղի ունեցավ Տավուշի տուրիզﬕ ակումբ/Tavush Tourism Club:

👥Ողջույնի խոսքով հանդես եկան «Տավուշի տուրիզﬕ զարգացման գործակալություն» ՀԿ գործադիր տնօրեն Սյուզաննա Պետրոսյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Հյուսիսային մարզերում զբոսաշրջության կլաստերավորման գծով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի խորհրդատու Հովհաննես Կանդիլջյանը, Մոդուս Քոնսալթինգ ՍՊԸ-ի տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը, խոսելով Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտին առնչվող ծրագրերի համատեղ իրականացման կարևորության մասին։

🪧Modus Consulting LLC-ի փորձագետ Քրիստ Մարուքյանը մասնակիցներին տեղեկացրեց TTC անդամակցության մասին։

🛍🥂Hovaz WINES Dilijan-ի ծրագրերի համակարգող Նելլի Մակինյանը ներկայացրեց Hovaz-ի արտադրանքը: Միևնույն ժամանակ հյուրերը վայելեցին վերը նշված ապրանքանիշի գինու համտեսը։

🎼Միջոցառման հատուկ հյուրն էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարիա Գալստյանը, ով կիսվեց ոգեշնչող պատմությամբ՝ փոքր քաղաքում արվեստի դասավանդման և հաջողության ճանապարհին հանդիպող բոլոր մարտահրավերների մասին:

📝Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ Հարց/Պատասխան Տավուշի ԴԿԿ-ի հետ: Այդ ընթացքում Սյուզաննա Պետրոսյանը սպառիչ պատասխաններ էր տալիս տրված հարցերին։

🔄Եվ որպես կանոն #ՑԱՆՑԱՅԻՆ ԲԼՈԳԸ միջոցառման վերջին մասն էր, որի ընթացքում մասնակիցները համագործակցության հնարավորություններ ստեղծեցին միմյանց հետ։

🤝Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին, ովքեր այս երեկոն դարձրին առանձնահատուկ՝ Չիբուխչյան արվեստի ստուդիան՝ արվեստի և արհեստի ցուցահանդեսի համար, #Հովազին իրենց արտադրանքի համտեսի համար, Էռնեստ Խանումյանին համագործակցության համար, Նելլի Մակինյանին՝ մեր միջոցառմանը տարածք տրամադրելու համար:

Օր

Մրտ 03 2023
Expired!

Ժամ

5:00 pm - 8:00 pm

Location

Hovaz Wine Rooms DILIJAN
41/5, 26 Komisarneri, Dilijan

Organizer

Organizer Name