search
Title Image

Լավագույն վայրերը ձմռանը Տավուշում հանգստանալու համար

Լավագույն վայրերը ձմռանը Տավուշում հանգստանալու համար
Գլխավոր  /  Բլոգ   /  Լավագույն վայրերը ձմռանը Տավուշում հանգստանալու համար

Լավագույն վայրերը ձմռանը Տավուշում հանգստանալու համար

Ձմեռը Տավուշում հեքիաթի է նման. մեղմ, ձյունառատ եղանակը իդեալական է շրջակայքն ուսումնասիրելու համար: Եթե մաքուր լեռնային օդից հետո ցանկանում եք տաքանալ, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարածաշրջանի ամենահարմարավետ վայրերը։

 

1 Novel art cafe

— յուրօրինակ մթնոլորտն է, ժամանակակից քաղաքային ապրելակերպի մի մասը՝ համեմված ռոմանտիզմի նոտաներով՝ վերցված ամենասիրված գրքերից։ Ցանկանու՞մ եք վայելել ձեր այցելությունը: — Հնարավորություն կա ծանոթանալու տեղի կին ձեռներեցների աշխատանքին և ձեռք բերելու եզակի նվերներ։

Իջևան

/novel_art_cafe/

 

 

2 Political cafe

— որակյալ խոհանոցի համն ու հարմարավետ հանգիստը գնահատողների համար է։ Նուրբ ինտերիեր, մեղմ լուսավորություն, հարմարավետ բազմոցներ՝ հանգստության և հարմարավետության վայր Իջևանի սրտում:

Իջևան

/political_cafe/

 

 

 

3 Tea darman

— կյանքում միշտ պետք է լինեն հանգստի պահեր, պահեր, երբ ուղղակի լեռնային թեյ ես խմում։ Մի բաժակ բուրավետ Դարման թեյը, որը պարունակում է Տավուշյան լեռների էներգիան ու համը, ընկղմում է ձեզ այս կախարդական միջավայրում։

Տավուշ գ․

/tea__darman/

 

 

 

4 Cafe numbertwo

— քաղաքային սրճարան է, որը եզակի է իր դիրքով Դիլիջանի քաղաքային  լճի ափին։ Կատարյալ վայր մեկ բաժակ սուրճի և խորտիկի համար: Դեպի լիճ նայող համայնապատկերային պատուհանները, ինտերիերի ժամանակակից մինիմալիզմը և բազմաթիվ ոճային կրեատիվ տարրեր հիշեցնում են Starbucks-ը հայկական մթնոլորտով:

Դիլիջան

/cafe_numbertwo/

 

 

 

5 Sovats vozni

 — մթնոլորտային սրճարան տարբեր տաղավարներով, ամենահարմարավետ վայրը Դիլիջանում։ Այս կախարդական վայրում կարող եք փորձել տեղական և համաշխարհային խոհանոցի օրիգինալ համադրությունը, վայելել Տավուշի բնությունը, նստել կրակի մոտ, լսել հիանալի երաժշտություն։ Դե, իսկ Հայաստանում էլ որտե՞ղ կարելի է իսկական յուրտայում ունենալ ջերմ ընտանեկան և ընկերական հավաքույթներ։

 

 

Դիլիջան

/sovats_vozni/