Տավուշի տուրիզﬕ ակումբ
Մարտի 3-ին Hovaz Wine Rooms DILIJAN-ում տեղի ունեցավ Տավուշի տուրիզﬕ ակումբ/Tavush Tourism Club:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Տավուշի տուրիզﬕ զարգացման գործակալություն» ՀԿ գործադիր տնօրեն Սյուզաննա Պետրոսյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Հյուսիսային մարզերում զբոսաշրջության կլաստերավորման գծով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի խորհրդատու Հովհաննես Կանդիլջյանը, Մոդուս Քոնսալթինգ ՍՊԸ-ի տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը, խոսելով Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտին առնչվող ծրագրերի համատեղ իրականացման կարևորության մասին։
Modus Consulting LLC-ի փորձագետ Քրիստ Մարուքյանը մասնակիցներին տեղեկացրեց TTC անդամակցության մասին։
Hovaz WINES Dilijan-ի ծրագրերի համակարգող Նելլի Մակինյանը ներկայացրեց Hovaz-ի արտադրանքը: Միևնույն ժամանակ հյուրերը վայելեցին վերը նշված ապրանքանիշի գինու համտեսը։
Միջոցառման հատուկ հյուրն էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարիա Գալստյանը, ով կիսվեց ոգեշնչող պատմությամբ՝ փոքր քաղաքում արվեստի դասավանդման և հաջողության ճանապարհին հանդիպող բոլոր մարտահրավերների մասին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ Հարց/Պատասխան Տավուշի ԴԿԿ-ի հետ: Այդ ընթացքում Սյուզաննա Պետրոսյանը սպառիչ պատասխաններ էր տալիս տրված հարցերին։
Եվ որպես կանոն #ՑԱՆՑԱՅԻՆ ԲԼՈԳԸ միջոցառման վերջին մասն էր, որի ընթացքում մասնակիցները համագործակցության հնարավորություններ ստեղծեցին միմյանց հետ։
Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին, ովքեր այս երեկոն դարձրին առանձնահատուկ՝ Չիբուխչյան արվեստի ստուդիան՝ արվեստի և արհեստի ցուցահանդեսի համար, #Հովազին իրենց արտադրանքի համտեսի համար, Էռնեստ Խանումյանին համագործակցության համար, Նելլի Մակինյանին՝ մեր միջոցառմանը տարածք տրամադրելու համար: