ՈՐՏԵ՞Ղ ՆՇԵԼ ՄԱՐՏԻ 8-Ը ՏԱՎՈՒՇՈՒՄ
Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը տոն է, որը պետք է ճիշտ նշել՝ ձեր սիրելիներին ուրախացնելու համար: Ամեն ինչ գալիս է այն տոնելու վայրի ընտրությունից: Եթե մի անգամ հայտնվել եք Տավուշի մարզում և չեք պատկերացնում, թե որտեղ նշել մարտի 8-ը, ապա հետևեք այս 8 քայլերին և ոչ միայն կգտնեք հայկական ավանդական խոհանոց, այլև կվայելեք ձեր օրը։
Berkri Gastroyard
Եթե դուք գյուղական միջավայրի, տաքուկ երեկոների սիրահար եք, ապա պետք է այցելեք Բերկրիի գաստրոբակ։ Սա հյուրատուն և գաստրոբակ է սեփական գինու գործարանով, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Ենոքավանում։ Իսկ եթե սիրում եք գինի և համեղ գյուղական հյուրասիրություն, ջերմ հյուրընկալություն և գիշերակաց, ապա Բերկրին հենց ձեզ համար է: Բերկրի հյուրատունը հագեցած է անհրաժեշտ հարմարություններով, նորարարական լուծումներով և գրավիչ ինտերիեր ունեցող ննջասենյակներով։ Այն կարող է առաջարկել ճաշ և ընթրիք, կամ գինու համտես մինչև 50 հոգու համար:
Եթե համեղ և յուրահատուկ հայկական խոհանոցի սիրահար եք, շարունակեք կարդալ։ Նախ՝ հաճելի և տաքուկ մթնոլորտը կստիպի ձեզ ավելի երկար մնալ։ Տարածքը կահավորված է հայկական ավանդական դեկորացիաներով, ինչպիսիք են «գորգերը», որոնք արտացոլում են Հայաստանի պատմությունն ու արվեստը։ Ռեստորանն ունի տարբեր սրահներ, տարբեր միջոցառումների համար։ Գտնվելով Իջևանի գինու և կոնյակի գործարանի անմիջապես դիմաց, դուք չեք կարող այն չգտնել։
ԳԵՏԱՀՈՎԻՏ ՌԵԶՈՐՏ
Մեկ այլ նախընտրելի վայր ցանկացած միջոցառում նշելու համար, ներառյալ Կանանց օրը՝ Գետահովիտ ռեզորտն է: Եթե դուք բնության սիրահար եք, այս վայրը Ձեզ համար է: Կամուրջի վրա կանգնելը, գետի ձայնը լսելը, ծառերով ու կանաչ խոտերով շրջապատված լինելը, ուղեկցված համեղ ուտելիքներով և խմիչքներով, ահա այն ամենը, ինչը պետք է ձեր օրը ամբողջական դարձնլու համար:
ԼԱՍՏԻՎԵՐ ՌԵԶՈՐՏ
Էքստրեմի սիրահարները հատկապես, պետք է կարդան սա։ Լաստիվեր ռեզորտը ճիշտ ընտրություն է այն այցելուների համար, ովքեր փնտրում են կլանող խաղաղության և հանգստության համադրություն, ինչպես նաև հարմար դիրք, որտեղից կարող են վայելել չքնաղ տեսարանը: Սա հարմարավետ ռեստորան է, որը գտնվում է լեռների վրա՝ հենց ձորում։ Ձորի կողքին կարող եք գտնել մշտական լողավազան, որտեղից բացվում է տեսարան դեպի լեռներ և բլուրներ։
ԿՃՈՒՃ ՌԵՍՏՈՐԱՆ
Եթե դուք գտնվում եք Դիլիջանում, խորհուրդ ենք տալիս այցելել «ԿճուՃ» ռեստորան: Խոհանոցն աներևակայելի համեղ է, ամեն ինչ պատրաստվում է բաց երկնքի տակ, ինչը էլ ավելի հետաքրքիր համ է տալիս սննդին:
Հատկապես սնկով պիցցան շատ յուրահատուկ բան է, և դրա համը կստիպի Ձեզ սիրահարվել դրան: Կանանց օրը ձեզ համար լավ հնարավորություն է նաև համտեսելու բրաունիները… Երկրի դրախտը և ավելացնելու ուրիշ ոչինչ:
ԶՈՎԱԿ ԳԱՍՏՐՈԲԱԿ
Մեկ այլ հիանալի վայր է Բերդի Զովակ գաստրոբակը, քանի որ վայրը գեղեցիկ է և΄ ներսից, և΄ դրսից: Այն գտնվում է գեղեցիկ բնության միջավայրում, այսպիսով կարող եք նստել դրսում և լսել մոտակա գետակի ձայնը: Պարտադիր չէ, որ տղամարդիկ այդ օրը կանանց ինչ-որ տեղ հրավիրեն, կանայք միայնակ էլ կարող են հավաքվել այստեղ՝ նշելու իրենց առանձնահատուկ օրը։
DiliJazz Hotel Restaurant
Դիլիջազ ռեստորանը գտնվում է Դիլիջանի հենց սրտում՝ Հաղարծին Վանական Համալիր տանող մայրուղու վրա: Դիլիջազ հյուրատուն-ռեստորանը առաջարկում է բարձրակարգ հարմարություններ անմոռանալի ժամանցի և գործուղումների համար: Բնության գեղեցկությունը գնահատող ճանապարհորդների համար Դիլիջազ ռեստորանը կատարյալ վայր է անմոռանալի հանգստի համար: Շրջապատված լինելով Հայաստանի ամենաթավ բնությամբ՝ ձեր հարմարավետության և հանգստի կարիքները մեկ վայրում կբավարարեն Ձեր բոլոր սպասելիքները: Եթե մի անգամ այցելում եք վայրը, այն դառնում է Ձեր ամենասիրածը:
ԹԱՎԱ
Թավան ոչ միայն ռեստորան է, այլ իսկական գրավչություն Հայաստանի հայտնի Դիլիջան քաղաքում: Այս յուրօրինակ ռեստորանն իր հյուրերին առաջարկում է հայկական, ամերիկյան և միջազգային համեղ և առողջարար ուտեստների բազմազանություն, բարձրակարգ սպասարկում, ջերմ մթնոլորտ և տարատեսակ միջոցառումներ՝ ներառյալ վարպետության դասեր, համերգներ և այլն: Բացի այդ, պետք է նշել, որ այս ռեստորանը ներկայացնում է հայկական ազգային խոհանոցի լավագույն տեղական ավանդույթները, առաջին հերթին աղյուսե ջեռոցում, օրգանական կրակի վրա, թուջե կամ կավե սափորներում եփելու տարածաշրջանային ավանդույթները: Հարկ է նշել նաև ռեստորանի առավեկություննորի մասին ինչպիսիք են յուրօրինակ և շատ հետաքրքիր ինտերիերի ձևավորումը, դրականորեն զվարճալի հաղորդագրությունները, բարձրակարգ սպասարկումն ու անձնակազմի հյուրընկալությունը։