search
Գլխավոր  /  Փորձառություններ  /  Պրոֆեսիոնալ նկարչության դասեր Բուդուարթում

Արման Բադեյանը և Մարգարիտա Մալխասյանը, արվեստագետ ամուսիններ են, ովքեր հիմնել են Բուդուարթը 2008 թվականին` որպես արվեստանոց, որտեղ այցելուները կարող են ընկերների հետ բացահայտել իրենց ստեղծագործականությունը՝ հարմարավետ մթնոլորտում: Արմանը արվեստանոցում առաջարկում է նկարչության դասեր: Աշխատելիս կվայելեք թեյ և սուրճ, կամ գինի, որը կարող եք գնել՝ ձեր ստեղծագործականությունն ավելի արտահայտիչ դարձնելու համար:

Դիլիջանում գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ՝ Արմանը և Մարգարիտան ոգեշնչվել են նկարիչ և բանահյուս Հովհաննես Շարամբեյանից, ով աշխատել է Դիլիջանում ավելի քան երեսուն տարի և աջակցել Ժողովրդական արվեստի թանգարանի ստեղծմանը և Դիլիջանի պատմական որոշ հատվածների վերակառուցմանը: Արմանի և Մարգարիտայի կտավները արտացոլում են Դիլիջանի անտառապատ լանդշաֆտի և ճոճվող սոճիների գեղեցկությունը:

Արմանի ղեկավարությամբ կարող եք բնապատկերներ նկարել և ձեզ հետ տանել ձեր ստեղծագործությունը՝ որպես հուշանվեր: Դասը տևում է մոտավորապես երեք ժամ: Արմանը և Մարգարիտան իրենց արվեստանոցում առաջարկում են նաև բատիկի և զարդերի պատրաստման վարպետաց դասեր:

Ավելին՝ My Armenia Program