search
Գլխավոր  /  Տրանսկովկասյան արահետ

Տրանսկովկասյան արահետ

0
0
Տրանսկովկասյան արահետը տարածաշրջանային արահետային ցանց է, որը կազմում է մոտավորապես 3000 կմ՝ Սև ծովից մինչև Արաքս գետ։  «Դիլիջան» ազգային պարկն ունի 20 և ավելի քայլարշավային արահետները, որոնք էլ ունենք 100 կմ և ավելին երկարություն։ Արահետային ցանցը պտտվում է համայնքով մեկ՝ շոշափելով ճանապարհի բոլոր գյուղերն ու պատմական վայրերը:  Խաչարձանից՝ Գոշ լիճ Քայլարշավը սկսում ենք Խաչարձանից՝ անցնում  պտղատու այգիներով լի պատմական հովտով, այդպես մինչև վերևի սարահարթը:  Ճանապարհին կհանդիպեք մարգագետինների, որոնցով Գոշի և Խաչարձանի գյուղացիները, լքված Ջերմակայան գյուղով՝ մոտենում են իրենց դաշտերին և այգիներին։ Կանաչով և ծաղիկներով ծածկված տարածությանը հետևելով, կհասնեք մինչև անտառի մուտքը, այնտեղից էլ դեպի Գոշի լիճ։ Այս արահետն իր մեջ կրում է  վաղուց մոռացված պատմական տեղեկություն: Ճանապարհը  գնում է հին ու գերաճած լեռնային արահետներով, որոնցով Ջերմակավանի գյուղացիները գետի կողքին գտնվող իրենց այգիներից մրգեր էին հավաքում: Գյուղը քանդելուց հետո ճանապարհները կորցրել են իրենց նշանակությունը և մոռացվել։ Ավելին՝ Տրանսկովկասյան արահետ Հաղարծնի վանքից՝ մինչև Հովք  Տեղացիները պատմում են մի գաղտնի և հնագույն ճանապարհի մասին, որն իր ժամանակին Հաղարծնի վանք հասնելու համար՝ օգտագործել է Աղջկաբերդի իշխանուհին։ Շրջապատող արքայազների ուշադրությունից խուսափելու համար, իշխանուհին  աննկատ հենց այդ անտառամիջյան ճանապարհով է անցել: Ասում էին, որ երթուղին կորել էր ժամանակի ընթացքում, սակայն վերջերս դրա որոշ հատվածներ հայտնաբերվել են և այժմ կարելի է քայլելով  հատել որպես Տրանսկովկասյան արահետի մի մաս: Հովքի լեռնաշղթայի երկայնքով, դեպի ազգային պարկի հովիտների, կենտրոնական Տավուշի և Իջևանի կողմ են բացվում Հարավկովկասյան  համայնապատկերի ամենաբարձր տեսարանները: Ավելին՝ Տրանսկովկասյան արահետ Դիլիջանի կենտրոնից դեպի Ջուխտակվանք և Հաղարծին Պատրաստվեք լուրջ արշավի: Ճանապարհ կանցնեք լեռների վրայով և կիրճերով՝ Դիլիջան քաղաքի մի ծայրում գտնվող Ջուխտակվանքից դեպի Հաղարծին: Գեղեցիկ, բայց միաժամանակ  դժվարին քայլարշավը թույլ կտա ուսումնասիրել  Դիլիջանը շրջապատող սաղարթախիտ անտառները և վսեմ լեռներ, անցնել լքված արտերի  և Խաչքարերի դաշտերի կողքով: Մարդկանց կողմից չպահանջված հողատարածքներ և կուսական բնաշխարհ…Չմոլորվեք բացօթյա լաբիրինթոսում, հետևեք նշաններին և օգտագործեք քարտեզ կամ GPS սարք՝ ընտրված ուղու վրա մնալու համար: Ավելին՝ Տրանսկովկասյան արահետ

Կապվել կազմակերպության հետ