search
Գլխավոր  /  Փորձառություններ  /  Սովորեք կարի պատմությունն ու հմտությունները Դիլիջանում

ARMENECOOP սոցիալական ձեռնարկությունը հրավիրում է ձեզ կարի վերպետաց դասի, որտեղ կարող եք ոչ միայն սովորել Հայաստանում կարի պատմության ու մշակույթի մասին, այլև փորձել ինքնուրույն կարել Դիլիջանի տեսարժան վայրերը պատկերող կտորե տոպրակներ կամ մատիտների տուփ։ Ձեր ստեղծագործությունը կարող եք տուն տանել և, իհարկե, օգտագործել առօրյայում։

Դասը կվարեն տեղի կանայք, ովքեր հաճախել են ARMENECOOP-ի կողմից կազմակերպված կարի դասընթացներին։ Վարպետաց դասերից ստացված շահույթը ուղղվում է նոր դասընթացների կազմակերպման գործին։

Դասի ընթացքում կարող եք վայելել համեղ գաթա և թեյ։

Ավեկին՝ https://myarmenia.si.edu/hy/guide/experience/learn-about-history-and-culture-sewing-armenia/