search

Ի՞նչ եք փնտրում

 «ԹԵՎՐԱ»-ն առանձնահատուկ հյուրատուն է՝ բուսական թեյերի սեփական արտադրությամբ ու համատեսի համար նախատեսված թեյատնով: «ԹԵՎՐԱ» այցելող յուրաքանչյուրը հնարավորություն ունի գիշերակացն անցկացնել այստեղ կառուցված տնակներում ու համտեսել առաջարկվող հենց «ԹԵՎՐԱ» անունը կրող ֆիտոթեյերի տեսականին:

Ինչո՞ւ ընտրել «ԹԵՎՐԱ»

 Աշխարհագրական իր դիրքն ու պատմությունը առանձնահատուկ են դարձնում «ԹԵՎՐԱ»-ն: Այն գտնվում է Թևրաքարի բարձունքին՝ Մ 4 մայրուղուց 300 մ հեռավորության վրա:

«ԹԵՎՐԱ»-յի տարածքում է գեղեցիկ այգին ու վեց տնակները, որոնք ծառայում են որպես թեյարան-համտեսի սրահներ ու գիշերակացի համար նախատեսված կացարաններ: Տնակների առջև ստեղծված միամյա խոտաբույսերի աճեցման տարածքը թույլ է տալիս այստեղ եկած այցելուին իր ձեռքով հավաքել նախընտրած հայկական խոտաբույսները, թրմել ու ստանալ նրբահամ թեյը, ապա՝ այն վայելել՝ ըմբոշխնելով Թևրաքարի բարձունքից բացվող Իջևանի ու հարակից յոթ գյուղերի հրաշալի տեսարանը:

Ինչի՞ց սկսվեց «ԹԵՎՐԱ»-ն

 «ԹԵՎՐԱ»-ում 2020 թ-ից զբաղվում են հայկական լեռնաշխարհի խոտաբույսերի հավաքմամբ, մթերման ու վերամշակման աշխատանքներով, որից հետո սկիզբ դրվեց արտադրական փուլին: Ձեռք բերվեցին թեյի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ: Արտադրությունը առավել ամբողջական դարձրեց դրան կից ստեղծված թեյարան-համտեսի սրահը: Այն հնարավորություն է տալիս հենց տեղում փորձարկել այն, ինչ արտադրվում է այստեղ:

«ԹԵՎՐԱՅԻ» բրոնզեդարյա պատմությունը

 Թևրաքարի ժայռերի ծերպերին է տեղակայված եղել Թևրաքարի ամրոցը: Ռազմական կառույց, որի ավերակների հետքերը հայտնաբերվեցին 2016 –ին: Հավաքված գտածոները թույլ տվեցին եզրակացնել, որ ամրոցը թվագրվում է մ.թ.ա 7-5 –րդ դարերին: Որոշ վկայություններ էլ խոսում են դրա բրոզեդարյա պատմության մասին: Հենց պատմական այդ տարածքն էլ դարձավ յուրահատուկ վայր՝ հայրենաճանաչությունն ու թեյելու վայելքը համատեղել ցանկացողների համար:

«ԹԵՎՐԱ»-յի նոր մտահաղացումները

«ԹԵՎՐԱ»-ն նախատեսում է պատմական այս տարածքը նախընտրելի վայր դարձնել վրանային տուրիզմի ու գլեմպինգի սիրահարների համար: Այնպես, որ «ԹԵՎՐԱ»-ն բացվող նոր հնարավորություն է՝ ամենախենթ գաղափարների իրականացման համար: